Ֆրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասին
Հունիսի 29, 2025

Ֆրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման դեպքի մասին

Ֆրանսիական ոստիկանությունը 51 հարձակում է գրանցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը:

«Այս քարոզարշավը կարճ էր՝ ընդամենը երեք շաբաթ, բայց մենք արդեն գրանցել ենք հարձակման 51 դեպք՝ թեկնածուների նկատմամբ, նրանց պատգամավորների կամ կուսակցական ակտիվիստների նկատմամբ, իսկ դա ֆիզիկական ագրեսիա է, որը հաճախ հանգեցնում է շատ լուրջ հետևանքների։ Մարդիկ հայտնվում են հիվանդանոցներում»,- ասել է նախարարը։

Դարմանենը հավելել է, որ հարձակումների թիրախ են դարձել ինչպես աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության անդամները, այնպես էլ ձախակողմյան քաղաքական գործիչները: Նրա խոսքով՝ ավելի քան 30 ձերբակալություն է իրականացվել։ Նախարարը հույս է հայտնել, որ պատիժը կլինի ամենախիստը։

Մասնավորապես, մի քանի հոգի հարձակվել են Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրիսկա Թեվենոյի և նախագահական «Վերածնունդ» կուսակցության ակտիվիստների վրա, երբ նրանք երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից առաջ պաստառներ էին փակցնում Օ դը Սեն դեպարտամենտում:

Նաև հունիսի վերջին հարձակում էր իրականացվել աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության պատգամավորության թեկնածու 68-ամյա Էրվե Բրեյի նկատմամբ, ով հոսպիտալացվել էր։

Ֆրանսիայի ՆԳՆ պաշտոնական տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում «Ազգային հանրահավաք» կուսակցությունը Հանրապետական կուսակցությունից իր դաշնակիցների հետ միասին հավաքել է քվեների 33,15 տոկոսը։ Ձախ Նոր Ժողովրդական Ճակատ կոալիցիան ստացել է 27,99%, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան երրորդն է՝ 20,04%: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 7-ին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Մակրոնի զանգը հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու

Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես զիջել տարածաշրջանը Թուրքիային և այլ արտաքին խաղացողների. Արտակ Զաքարյան

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Խնդրում եմ չբողոքել

Իրանի պատասխանը հարվածը Բաքվի նավթի՞ն կլինի

Թեհրանն ապացույցներ ունի, որ Ադրբեջանը ներգրավված է եղել Իրանի վրա Իսրայելի հարձակումներին

Իրանը կփորձի ՄԱԿ-ի միջոցով փոխհատուցում պահանջել ԱՄՆ-ից և Իսրայելից. Արաղչի

Թրամփը ցանկանում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ. Ամերիկացի սենատոր

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը երեկոյան կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ․ Մայր Աթոռ

Ադրբեջանում Պուտինին անվանել են «շովինիստ». Բաքվում հակառուսական հիստերիա է

«ՀՀ-ում որևէ կառույցի ներկայացուցիչներ միասնական չեն, անգամ եկեղեցին»․ Մանուշ Եսայան

Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԿՀՎ ղեկավարի հետ

Ադրբեջանցի պատգամավորները հրաժարվել են մեկնել Մոսկվա

«Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ»․ Աննա Հակոբյան