Ոստիկանության զորքերը հետևողական է շարունակելու ապահովել հասարակական կարգը. Փոխոստիկանապետ Հայկ Բաբայան
Հունիսի 14, 2025

Ոստիկանության զորքերը հետևողական է շարունակելու ապահովել հասարակական կարգը. Փոխոստիկանապետ Հայկ Բաբայան

ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ոստիկանության զորքերի ծառայակիցներ,

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերը հունիսի 21-ին նշում է կազմավորման 32-րդ տարեդարձը։

Արդի մարտահրավերներին զուգընթաց՝ Ոստիկանության զորքերը շարունակում է մասնագիտական վերելքի ու զարգացման պատվավոր ճանապարհը։

Ոստիկանության զորքերի ընթացիկ բովանդակային փոփոխություններն այսօր էլ շարունակվում են ՆԳ նախարարության ստանձնած բարեփոխումների համատեքստում։ Ուստի կոչ եմ անում մեր անձնակազմին շարունակել կատարելագործել մասնագիտական ունակությունները, շարքերը երիտասարդ ու պատրաստված կադրերով համալրելու ընթացքում միավորել ուժերը համակարգի փորձառու աշխատակիցների հետ՝ առավել համակարգված ու կազմակերպված հանդես գալու մարդու իրավունքները հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելիս, հասարակության և պետության անվտանգությունը ապահովելու գործառույթն իրականացնելիս։

ՆԳՆ Ոստիկանության զորքերը հետևողական է շարունակելու իր ողջ գործիքակազմով իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը։ Հետևաբար, Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմը պետք է ունենա պետականապաշտպան բարձր պատասխանատվություն։ Որպես պարտադիր կանոն՝ Ոստիկանության զորքերի յուրաքանչյուր ծառայողի համար բարեվարքությունը պետք է լինի առաջնահերթություն՝ հասարակարգին արժանի նոր ոստիկանական որակ ապահովելու համար։

Ձևավորվելով 1990-ականների սկզբին՝ Ոստիկանության զորքերը, բացի երկրի ներքին անվտանգությունն ու հասարակական կարգը պահպանելու գործառույթից, իրականացրել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու գործառույթ։

Առանձնակի ջերմությամբ ու խոնարհումով շնորհավորում եմ մարտական գործողությունների ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր եղբայրների ընտանիքներին, վիրավորում ստացած մեր ծառայակիցներին, մաղթում ուժ ու կորով:

Ոստիկանության զորքերի անձնակազմի անունից և անձամբ վստահեցնում եմ՝ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության զորքերը շարունակելու է նույն պատասխանատվությամբ և նվիրվածությամբ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ՝ մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, Ոստիկանության զորքերի անձնակազմին՝ ողջախոհություն, աննկուն կամք՝ պետությանն ու հասարակությանը ծառայելու պատվավոր գործում։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 21 Հունիսի 2024 12:33

Լրահոս

Ֆոտո

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները չեն կայանա. Օմանի ԱԳ նախարար

Գեներալ Մաջիդ Մուսավին նշանակվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար

Բայրամովն Արաղչիին վստահեցրել է, որ Ադրբեջանի տարածքից Իրանի վրա հարձակումներ չեն լինի

Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը

ԱՄՆ-ն հույս ունի Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավար

Թեհրանն այլևս պաշտպանված չէ․ Իսրայելի ՊՆ

Կայա Կալասը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման կապակցությամբ

Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Չեինք ցանկանա, որ Ուկրաինային տրվող օգնությունը նվազեր Իրանի պատճառով. Զելենսկի

ԱՄՆ-ն հրաժարվել է Ուկրաինային 300 միլիոն դոլարի օգնություն տրամադրել

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ծառեր են կոտրվել, թիթեղներ պոկվել

Հարվածելու ենք այաթոլլաների ռեժիմի բոլոր օբյեկտներին. Նեթանյահու

«Իրանի և Իսրայելի միջև լայնածավալ պատերազմ չի լինի, լարվածությունը կթուլանա»․ Տիգրան Դավուդյան

Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա վտանգավոր նախադեպ են ստեղծել․ Չինաստանի ԱԳՆ

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը