«Թույլ չենք տալու, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի իր կլանային նպատակների համար»․ Փաշինյան
Ապրիլի 28, 2025

«Թույլ չենք տալու, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի իր կլանային նպատակների համար»․ Փաշինյան

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մտնում է գործնական փուլ»,-կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգի վերաբերյալ հարցը։
«Այս ծրագրի շահառու դառանալու համար պետք է դիմեն այն քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն։

Այս հարցը մի քանի անգամ ենք քննարկել և եկել ենք եզրակացության, որ սա ճիշտ որոշում է»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը քննարկվող հարցի շրջանակներում կրկին անդրադարձավ արցախյան էլիտային․ «ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին, սակայն ուզում եմ ընդգծել մեր կառավարության քաղաքական կամքը։ Մենք թույլ չենք տալու, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգտագործի իր կլանային նպատակների համար։

Մենք շատ համբերատար ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որևէ մեկը սա թուլություն չպետք է ընկալի, հույս ունեմ այս ուղերձների հասցեատերերը կընդունեն դրանք և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձները կոնկրետ հասցեներով»,-ասաց նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բնակիչը Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ և տարել իր տուն

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին

Թուրքիայում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. Թրամփ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել

Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Պայթյունը կազմակերպել է Իսրայելը․ Իրանցի պատգամավոր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ Եղանակն առաջիա օրերին

Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Նույն հայը չե՞նք, 070 կոդն ի՞նչ կապ ունի․ ինչպես են արցախցիները հարմարվել Բերդում

Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի զոհերի թիվը հասել է 11-ի