ՀՀԿ ԳՄ հայտարարությունը հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ
Ապրիլի 28, 2025

ՀՀԿ ԳՄ հայտարարությունը հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ

Ս.թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների 20-ից ավելի կիրառման արդյունքում շուրջ 100 խաղաղ ցուցարարներ և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման, իսկ լուսաձայնային նռնակները նետվել են ցուցարարների այն հատվածում, որտեղ եղել են մանկահասակ երեխաներ և կանայք, վիրավորներին օգնություն ցուցաբերող քաղաքացիներ։ Նետված լուսաձայնային նռնակներից մեկի հետևանքով քաղաքացիներից մեկի դաստակն ամպուտացվել է։

Ոստիկանության նման բիրտ և ոչ իրավաչափ գործելաոճը որևէ կերպ չի համադրվում ժողովրդավարության ընդունված նորմերի հետ։ Այս գործողությունների լիիրավ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն է։

Խաղաղ հայրենասերների հանդեպ վայրագ ուժի, հատուկ միջոցների կիրառումը, վահաններով ու մահակներով ցուցարարներին հարվածելը, առևանգելը ևս մեկ անգամ ապացուցում են, որ իշխանության ղեկին հայտնված և ժողովրդի վստահությունը սպառած արկածախնդիրը պատրաստ է ուժի կիրառմամբ անել ամենը՝ սեփական իշխանությունը պահելու համար։ Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության պատկերը։ «Ժողովրդավարության բաստիոնում» սեփական ժողովրդի հանդեպ վայրագ ուժ կիրառող ռեժիմը ևս մեկ անգամ հաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, իսկ իր միակ հենարանը ոստիկանական ուժերն են։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանական ուժերի բռնարարքները խաղաղ ցուցարարների հանդեպ և կոչ անում չդառնալ կապիտուլյանտ իշխանությունների գրպանային կամակատարը։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վերահաստատում է, որ Հայաստանի պետականության փլուզումը կանխելու միակ ելքը Հայաստանի կառավարչի անհապաղ հրաժարականն է։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կոչ է անում նաև բոլոր միջազգային կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին ուշադրություն դարձնել մեր երկրում ժողովրդավարության, հավաքների ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքների այս կոպտագույն խախտումներին և հանդես գալ համապատասպան գնահատականով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բնակիչը Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ և տարել իր տուն

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին

Թուրքիայում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. Թրամփ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել

Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Պայթյունը կազմակերպել է Իսրայելը․ Իրանցի պատգամավոր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ Եղանակն առաջիա օրերին

Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Նույն հայը չե՞նք, 070 կոդն ի՞նչ կապ ունի․ ինչպես են արցախցիները հարմարվել Բերդում

Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի զոհերի թիվը հասել է 11-ի