Այժմ խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ Փաշինյան
Հունիսի 14, 2025

Այժմ խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ընթացող «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում մասնակցել է «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը: Վերջինիս մասնակցել են նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ավստրիայի նախկին կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախկին նախարար Միրոսլավ Լայչակը:

Վարչապետը, պատասխանելով քննարկման մոդերատորի` ԵՄ-ին անդամակցության մասին հարցին, հիշեցրել է, որ ՀՀ-ում ընդունվել է օրենք` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ ՀՀ-ն սերտ համագործակցություն ունի Եվրամիության հետ: «Բայց մյուս կողմից, մենք խնդիր չունենք խզելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ վարում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և դա մեր ռազմավարությունն է»,- ասել է վարչապետը։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ժողովրդավարության զարգացումը ՀՀ Կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի և այդ հարցում կարևորել ԵՄ հետևողական ու շարունակական աջակցությունը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ-ի նպատակն է տարածաշրջանային երկրների հետ միասին կայուն և երկարատև խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։

«Եվ գիտեք, որ այս տարի կարողացանք Ադրբեջանի հետ դրական արդյունքներով ավարտել մեր երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այսինքն՝ այդ նախագիծը համաձայնեցվել է երկկողմանիորեն, և հիմա ժամանակն է ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ այդ կետին հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՔՊ-ական նախկին թաղապետ է կալանավորվել

Ժամեր առաջ իսրայելական 2 ԱԹՍ-ի հարվածից վնասվել են «Հարավային Փարս» և «Ֆաջր-ե Ջամ» գազային ենթակառուցվածքները. Վարդան Ոսկանյան

Այս պահին Իսրայելը հարվածում է թիրախներին, Իրանի ՀՕՊ-ը հետ է մղում

Եթե փողոցը սկսվի մինչև ընդդիմության միավորվելը, այդ այն կլինի նաև չմիացած «ընդդիմադիրների» դեմ. Նարեկ Մալյան

Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը

Էրդողանն ու Ալիևը մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև իրավիճակի սրման վերաբերյալ

Եթե Իսրայելը շարունակի ագրեսիան Իրանի դեմ, ավելի հզոր պատասխան կստանա. Փեզեշքիան

Դուբայի երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել է. բնակիչները տարհանվել են

Թրամփը՝ Պուտինին. ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել միջուկային խնդրի շուրջ իրանցիների հետ աշխատանքը

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները չեն կայանա. Օմանի ԱԳ նախարար

Գեներալ Մաջիդ Մուսավին նշանակվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար

Բայրամովն Արաղչիին վստահեցրել է, որ Ադրբեջանի տարածքից Իրանի վրա հարձակումներ չեն լինի

Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը

ԱՄՆ-ն հույս ունի Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավար

Թեհրանն այլևս պաշտպանված չէ․ Իսրայելի ՊՆ