Իրանը չպետք է ուրան հարստացնի, հակառակ դեպքում Թեհրանին հետևանքներ են սպասվում. Թրամփ
Հունիսի 08, 2025

Իրանը չպետք է ուրան հարստացնի, հակառակ դեպքում Թեհրանին հետևանքներ են սպասվում. Թրամփ

Իրանի իշխանությունները չպետք է զբաղվեն ուրանի հարստացմամբ, հակառակ դեպքում նրանց հետևանքներ են սպասվում Միացյալ Նահանգների կողմից։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հունիսի 6-ին՝ լրագրողների հետ զրույցում, նախագահական ինքնաթիռում, որը Վաշինգտոնից մեկնում էր Նյու Ջերսի նահանգ։

Նրան խնդրել են մեկնաբանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խոսքը, որը հայտարարել էր, թե իր երկիրը պետք է ուրան հարստացնելու հնարավորություն ունենա։ «Նրանք չեն հարստացնի [ուրանը]։ Եթե հարստացնեն, ապա մենք ստիպված կլինենք այլ կերպ գործել։ Եվ ես այնքան էլ չեմ ուզում դա այլ կերպ անել, բայց մենք այլընտրանք չենք ունենա։ [Իրանում ուրանի] որևէ հարստացում չի լինելու», - պատասխանել է Թրամփը։ Նա չի հստակեցրել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը։

Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Իրանին ուղղված ամերիկյան առաջարկները՝ նրա միջուկային մշակումների շուրջ տարաձայնությունների կարգավորման ուղիների վերաբերյալ, նախատեսում են Թեհրանի կողմից ուրանի հարստացման շարունակում՝ հակառակ այդ հարցի վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաների հանրային հայտարարություններին։ Ըստ Axios-ի տվյալների, մայիսի 30-ին Վաշինգտոնի կողմից Թեհրանին փոխանցված առաջարկներից բխում է, որ իրանական կողմը կկարողանա զբաղվել «ուրանի ցածր մակարդակի սահմանափակ հարստացմամբ՝ մի ժամանակահատվածում, որի տևողությունը դեռ պետք է որոշվի»։

Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։ Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդին, որը կողմերի միջև միջնորդ է, հայտնել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի» հասնելու մասին։ Ինչպես խորհրդակցությունների արդյունքներով հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, Թեհրանն ու Վաշինգտոնը հույս ունեն ևս մեկ-երկու հանդիպման ընթացքում դրական արդյունքների հասնել։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

«Հուսանք՝ անվստահություն հայտնելու գործընթացին միացողների թիվը կավելանա»․ Էդգար Ղազարյան

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը

Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա

Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունը հայտնել Վեհափառին. Մայր Աթոռ

Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

Երևանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ենթադրյալ կասկածյալին վնասազերծել են

Անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանք

Աղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Իմպիչմենտի նախաձեռնությունը քաղաքական հարթության մեջ միս ու արյուն է ստանում. Արմեն Մինասյան

Մասկը ջնջել է թվիթը, որում Թրամփին կապում էր Էփշտեյնի գործի հետ