ՌԴ-ում շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել. Reuters
Հուլիսի 09, 2025

ՌԴ-ում շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել. Reuters

By Ապրիլի 30, 2025 152

Շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում ռազմական գործողություններին մասնակցելիս, հայտնել է հարավկորեացի պատգամավորը՝ վկայակոչելով հետախուզական տվյալները։ Այս մասին գրում է  Reuters-ը:

«Շուրջ 600 հյուսիսկորեացի զինվորներ (ընդհանուր 15,000-ից) զոհվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կռվելիս», - ասել է Հարավային Կորեայի օրենսդիր մարմնի անդամ Լի Սեոնգ Կվոնն Ազգային հետախուզական ծառայության կողմից ճեպազրույցից հետո:

Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեան Կուրսկում կորցրել է 4,700 զինծառայող, այդ թվում՝ շուրջ 600-ը զոհված»:

Նա ասել է, որ այս տարվա սկզբից մոտ 2,000 զինվոր, որոնք ներկայումս մեկուսացված են Փհենյանում, վերադարձվել են Հյուսիսային Կորեա։

«Որքան ես հասկանում եմ, զոհված զինվորների մարմինները դիակիզվել են տեղում՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում, նախքան դրանք (աճյունամոխիրը) ԿԺԴՀ տեղափոխելը», - ասել է Լի Սեոնգ Կվոնը:

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Հյուսիսային Կորեան երկու փուլով Ռուսաստանում է տեղակայել ընդհանուր առմամբ 15,000 զինվորական։

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեային զինծառայողներին ուղարկելու և Կուրսկի մարզի ազատագրմանն օգնելու համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն