Ուղղակի այս հարիֆին տանում են մատաղ անելու. Ալեն Սիմոնյան
Հուլիսի 09, 2025

Ուղղակի այս հարիֆին տանում են մատաղ անելու. Ալեն Սիմոնյան

By Հունիսի 11, 2025 212

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում անդրադարձել ներքաղաքական իրադարձություններին:

«Եվս մի խորհուրդ, որը ոչ մեկ չի լսելու, բնական է, քանզի փառասիրությունն ամենատարածված մեղքերից է:

Բայց ասեմ, որ հետո չասեք, թե չեմ ասել:

Քաղաքականության մեջ վաղուց մի շատ տարածված բան կա, երբ «կլիենտին» ոգևորում ես և փուռը տալիս՝ ընթացքում քո նեղ շահը սպասարկելով, նա էլ, կուլ գնալով փառասիրությանը, գնում է այդ ճանապարհով և, տլփ, ընկնում ձորը:

Նրան ասում են, որ հեսա, տե՛ս, տասնյակ հազարներով մարդիկ քո անունն են գոռում, իրականում մարդիկ քեզ են սիրում, ուզում, տենչում, պետք է մի քիչ էլ` ու ամբողջ աշխարհը քո ոտքերի առաջ կլինի ու սենց շարունակ... Սա էլ՝ մեր այդ ամենին՝ հեքիաթին հավատում է` չնկատելով, որ Քոչարյանը, Սերժը, դաշնակը, լրագրողը և նույնիսկ սկսնակ բլոգերն ուղղակի այս հարիֆին թելով տանում են մատաղ անելու` իրենց նեղ, այդ պահին գոյություն ունեցող նպատակի համար:

Ա՜խ, ինչ սիրուն բան է քաղաքականությունն ու որքա՜ն դաժան նրանց համար, որոնք իրենց դասերը չեն սովորում»,- գրել է Սիմոնյանը:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 11 Հունիսի 2025 13:00

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն