Անշարժ գույքի գների նվազումը հնարավոր ենք համարում. ԿԲ նախագահ
Հուլիսի 09, 2025

Անշարժ գույքի գների նվազումը հնարավոր ենք համարում. ԿԲ նախագահ

By Հունիսի 10, 2025 95

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հնարավոր է համարում անշարժ գույքի գների նվազումը։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը` ներկայացնելով 2024 թ. ֆինանսական կայունության հաշվետվությունը։

«Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գնի աճի տեմպերի դանդաղման միտումներ։ Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման և անշարժ գույքի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում հետագա դանդաղումը համարում ենք հնարավոր»,– ասաց նա։

ԿԲ նախագահը խոսեց նաև անշարժ գույքի ոլորտին վերաբերող ռիսկերի մասին։

«Վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր աճը զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ կարող է ստեղծել անշարժ գույքի շուկայի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Միևնույն ժամանակ շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքի բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկերի կուտակման ազդակ հանդիսանալ»,– ավելացրեց Գալստյանը։

Անդրադառնալով բանկային ոլորտի գործունեությանը` ԿԲ նախագահը նշեց, որ 2024 թ. ընթացքում բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, որին նպաստել է սպառողական վարկերի բարձր աճը` իր բարձր եկամտաբերությամբ ու տոկոսներով։

«Բանկային համակարգի ակտիվները շարունակում են կազմել ֆինանսական համակարգի ակտիվների գերակշիռ մասը` մոտ 83 տոկոս կամ շուրջ 11 տրիլիոն դրամ։ Ներդրումային ընկերությունների կողմից արձանագրվել է տարեկան 57.1 տոկոսով աճ։ Սա տպավորիչ թիվ է»,– նշեց Գալստյանը։

Նա համոզված է, որ ներդրողների կողմից կա որոշակի վստահության պաշարի կուտակում մեր երկրի մակրոտնտեսական համակարգի նկատմամբ, և անգամ հնարավոր դեպքերի արագ զարգացման արդյունքում ՀՀ ֆինանսական համակարգից արտահոսք չի լինի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն