Live24
Հուլիսի 24, 2025
Live24

Live24

Լուրեր

Մոնումենտի այգու դիմաց ֆուռը «խափանվել» ու փակել է ճանապարհը

Մանրամասները՝ տեսանյութում

Մի քանի օր առաջ հայտարարում էին, թե մինչև Ոսկեպարի գետն է սահմանազատում լինելու, բայց էն, ինչը հիմա կատարվում է, ցույց է տալիս, որ հերթական անգամ ժողովրդին խաբել են, պատմության մի մասը թաքցրել են: Այս մասին Կիրանցում, որտեղ բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհն ու Կամուրջը՝ խոչընդոտելով ականազերծման աշխատանքներին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոթի գյուղի բնակիչ Հովիկ Վերանյանը, որը նույնպես միացել է տավուշեցիների ընդվզմանը:

«Մեր ոստիկաններին, որ էսօր կանգնած պահում են ժողովրդին խաբող իշխանություններին, կոչ ենք անում հասկանալ, որ իշխանությունները խաբում են, փորձում են թաքցնել ճշմարտությունը: Ցանկացած իշխանություն իշխանություն է ուժայինների շնորհիվ: Հենց ոստիկանները չկատարեցին իշխանության հրահանգը, իշխանությունը կդառնա հասարակ քաղաքացու պես մի մարդ»,- ասաց նա:

«Էսօր Ալեն Սիմոնյանն ասում ա՝ ու՞ր էին էդ մարդիկ 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի ժամանակ, երբ ինքը թաքնվում էր պատգամավորական մանդատի հետևում, ու հրաժարվում էր Արցախ գնալ, արդարանալով, որ պատգամավորին չի կարելի պատերազմի դաշտ գնալ»,- ասաց  ակցիայի մասնակիցը՝ շեշտելով, որ այսօր  Բագրատաշենում ճանապարհ փակող շատ տղաներ  44-օրյա պատերազմին մասնակցել են, մարտական ընկերներ ու հարազատներ կորցրել:

Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շարունակում են փակ պահել համայնքով անցնող ճանապարհը, կամուրջը, շրջափակել են նաև Ռազմական ոստիկանության՝ ճանապարհին գտնվող պահակակետը՝ փորձելով թույլ չտալ, որպեսզի կամրջի հատվածում ականազերծման աշխատանքներ կատարվեն:

«Ես չեմ հասկանում մին ինչի՞ համար է դրած եղել, որ էսօր հանում եք։ Թուրքին վստահել պետք չէ։ Մեր, մեր երեխեքի արյունին եք ծարավել, ինչի՞ եք հանում։ Ես զարմանում են ոնց է հայ ժողովուրդը գիշերը գլուխը հանգիստ դնում բարձին, քնում։ Ձեզ էլ են հասնելու,  ուշ ա լինելու, ուսադիրի համար եք ապրում»,- ասաց Կիրանցի բնակիչներից մեկը՝ հորդորելով դուրս գալ ու պայքարել այս ամենի դեմ, որպեսզի վաղն արդեն ուշ չլինի։

Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ այս պահին․

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ եթերի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ոչ պաշտոնական տեղեկություններով ականազերծում իրականացնողներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է։ 

ՀՀ ՊՆ-ից հաստատել են տեղեկությունը։ 

1

 
 
 

Քաղաքացիները Կիրանց գյուղ մտնող ավտոմեքենաները ստուգում են՝ ականազերծող սակրավորներին բացահայտելու և նրանց մուտքն արգելելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․

Գերասիմ Վարդանյան

Մանրամասները՝ տեսանյութում

Այս աղջիկն էլ իրենց քաղաքում է ցույցի դուրս եկել․

Որ գա մեր ցույցերին մասնակցի, էլ չեմ ասում փողոց փակի, տղամարդիկ տասնյակ հազարներով դուրս կգամ պայքարելու։

Աշխարհը խառն է

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։

Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին:  

Ֆոտո

Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են

Լարսի սահմանին 1000 մեքենա խցանման մեջ է

Ընտրություն պետք է կատարենք յուրաքանչյուրս. Շարմազանով

ԱՄՆ Պետդեպը հետաքննություն է սկսել Հարվարդի համալսարանի օտարերկրացի ուսանողների համար վիզայի ծրագրի պահպանման շուրջ

Թուրքիան կշարունակի միջնորդի առաքելությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

Մի աջակցեք Բաքվի` այդ կեղծ տպավորությունը ստեղծելու ջանքերին

ARCA համակարգում խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է

Մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը

Ինչու՞ են ուսուցիչները ծնողներին կոչ անում չգնել սմարթֆոններ երեխաների համար մինչև 14 տարեկանը

Հարվածի թիրախներն արդեն որոշված են․ ԻՀՊԿ-ից զգուշացնում են Բաքվին

Իրանի ռազմածովային ուժերը Օմանի ծոցում ամերիկյան էսկադրոնային ականակրին ստիպել է փոխել ուղղությունը

Պուտինը ԱԴԾ-ին թույլատրել է սեփական նախնական կալանքի կենտրոններ բացել

Էս կիսագողական տեր հոպարն ասում է, որ ինքն այդ Աստծո ծառան է այս աշխարհում. կարո՞ղ է նման բան լինել. Եղոյան

Պարեկներից մեկը հարվածել է բաժնում գտնվող քաղաքացուն, մյուսը՝ չի հաշվառել դեպքը. նախաքննությունն ավարտվել է

Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահները քննադատել են Զելենսկիի որոշումը հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ