Live24
Հուլիսի 22, 2025
Live24

Live24

Լուրեր

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը։ Շրջանցիկ ճանապարհներն են․

Երևան-Սևան՝ Աբովյան-Ջրաբեր հատվածով,

Սևան-Երևան՝ Չարենցավան-Նոր Գեղի հատվածով։

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հունիսի 7-ի ժամը 08։51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ:

Դեպքի վայրում ընդհանուր աշխատանքները ղեկավարել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը», - ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

May be an image of 1 person

May be an image of cablecar and ski slope

No photo description available.

May be an image of 4 people, train, railroad, oil refinery and text

May be an image of fire

Rate.am-ում հունիսի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. 

ԱՄՆ դոլարի առքի միջին արժեք է սահմանվել 385 դրամը, վաճառքի միջին արժեք 391.19 դրամը:

Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել 415,55 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 428,88 դրամը:

Ռուսական ռուբլու առքի միջին արժեք է սահմանվել 4.25 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.48 դրամը:

Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում, կոչ եմ անում չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: Այս մասին պայթյունի վայրից հայտնեց ՆԳ նախարարի խոսնակը։

Նշենք, որ մինչ այս պահը հրշեջներին  չի հաջողվում մարել կրակը, այն տեսանելի է մի քանի հարյուր մետրից:

Դեպքի վայր են ժամանում նոր փրկարար խմբեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Սոցցանցերում նոր կադրեր են հայտնվել պայթյունի վայրից` նկարված դրոնով։

Նշենք, որ մինչ այս պահը հրշեջներին  չի հաջողվում մարել կրակը, այն տեսանելի է մի քանի հարյուր մետրից:

Դեպքի վայր են ժամանում նոր փրկարար խմբեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Մինչ այս պահը Արզնիի գազալցակայանի հրդեհը մարել դեռևս չի հաջողվել։ Կա նոր պայթյունի ռիսկ. մոտակայքում գտնվող բոլոր մարդկանց հորդորվում է իրենց մեքենաներով հանդերձ հեռանալ տարածքից։ Մինչ այս պահը հրդեհը մարել դեռևս չի հաջողվել

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի, հայտնել են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հատնում է՝ ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ:

Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս:

Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:

Պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Ա'յ տխմարներ, մեզ ուզում են մորթել, հիմա էլ Մինսկի խումբն են ուզում լուծարել, ամեն ինչ կկորցնենք

 

Ֆոտո

Նվազեցվել է շաքարի և աղի քանակը, ավելացվել՝ թարմ միրգն ու բանջարեղենը. մանկապարտեզները կանցնեն նոր սննդակարգի

Հաղթել շախմատում․ Հաղթել կյանքում․ Chess and life mastery

Արտակարգ դեպք՝ Երևանում. հայր ու որդի, ևս մեկ անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց

Բագրատ Գալստանյանն ինձ դատի է տվել վիրավորանքի և զրպարտության համար. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստան – Ուկրաինա բանակցությունների 3–րդ փուլը կանցկացվի Ստամբուլի Չիրագան պալատում

Միքայել Զալինյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Վրաստանը արտաքսել է 25 օտարերկրացու, այդ թվում՝ հայերի և ռուսների

Զանգեզուրի միջանցքի իրականացումն անհնար է առանց մեր շահերը հաշվի առնելու․ Իրան

Իվանկա Թրամփը զայրացնում է հետևորդներին բնիկ ամերիկացիների հագուստով

+40 աստիճան՝ Երևանում, Սյունիքում և Արարատյան դաշտում․ եղանակը՝ առաջիկա օրերին

Հութիները գերձայնային հրթիռով հարված են հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին

Մահացել է ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Իրինա Պոդնոսովան

Անհրաժեշտության դեպքում նման գործողություններ կարող են կրկնվել. Թրամփը՝ Իրանի միջուկային օբյեկտներին hարվածելու մասին

Չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից. Արսեն Թորոսյանի արձագանքը

Իրանը կարող է քննարկել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը․ Արաղչի