Live24
Հուլիսի 22, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է նախագահի պաշտոնի համար հաստատված թեկնածուների անունները: Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 6 թեկնածու, որոնց թույլատրվել է մասնակցել քարոզարշավին, գրում է Mehr գործակալությունը:

Մասնավորապես, արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել խորհրդարանի  նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին և Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին,  Մասուդ Պեզեշիանը, Մոստաֆա Փուր Մոհամմադի, Ամիրհոսեյն Քազիզադե Հաշեմին:

Նախագահական ընտրությունների օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի այսօր և կշարունակվի մինչև ընտրություններից 24 ժամ առաջ։

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք նշանակվել են մայիսին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան պատճառով, կանցկացվեն հունիսի 28-ին:

Չինաստանի կայսր Շի Հուանգի դամբարանում հայտնաբերվել է 16 տոննա կշռող սարկոֆագ՝ լի գանձերով։ Այն կարող էր պատկանել նրա որդուն՝ արքայազն Գաոյին, Թերթի փոխանցմամբ՝ հայտնում է Arkeonews-ը։

Ցին Շի Հուանգը Չինաստանի առաջին կայսրն էր, որը կառուցել է տերակոտե  բանակ՝ վեց հազար իրական չափի մարտիկի արձաններ: Դրանք գտնվում են աշխարհի ամենամեծ դամբարանում՝ զբաղեցնելով 56 քառակուսի կիլոմետր տարածք։ Այստեղ հայտնաբերվել է նաև Պեկինի Արգելված քաղաքի մեկ քառորդի չափով հսկայական պալատ։

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են 16 տոննա կշռող սարկոֆագ, որը գտնվել է 16 մետր խորության վրա։ Հին չինացի պատմաբան Սիմ Ցիանի գրառումների համաձայն՝ Գաոն խնդրել է եղբորն իրեն ուղարկել հոր մոտ։ Ենթադրյալ Գաոյի սարկոֆագում գիտնականները հայտնաբերել են զենքեր, զրահ, նեֆրիտ, մի զույգ ոսկյա և արծաթյա ուղտեր, սպասք և 6,000 բրոնզաձույլ մետաղադրամ։

Սակայն գիտնականները չեն բացառում, որ իրականում գտել են ոչ թե արքայազն Գաոյի, այլ ինչ-որ բարձրաստիճան ազնվականի կամ հրամանատարի սարկոֆագը։

Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանն ուղերձով դիմել է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներին և գործընկերներին՝ նշելով, որ շարժումն աջակցություն ունի ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ սփյուռքում:

Նա հիշեցրել է, որ շարժումը ձևավորվել է ի պատասխան ՀՀ ղեկավարության՝ Ադրբեջանին միակողմանի և անհիմն զիջումների, որոնք, ըստ Բագրատ Սրբազանի, սպառնալիք են երկրի անվտանգությանը:

«Դիմում եմ մեր գործընկերներին՝ մենք պահանջում ենք Հայաստանում իշխանափոխություն, ինչն առավել քան արդացված է՝ հաշվի առնելով, որ ներկայիս կառավարությունը կորցրել է լեգիտիմությունը՝ խախտելով իր նախընտրական խոստումներն ու կառավարության ծրագիրը: ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հիմնված է ստի վրա, խախտում է գործընթացների տրամաբանությունը, հակասում է Սահմանադրությանը և օրենքներին՝ նորանոր սպառնալիքներ ստեղծելով ՀՀ-ի անվտանգության համար: Շարժման նախաձեռնողները և դրա շարժիչ ուժը, մեր ակտիվիստներն ու մեր հանրությունը պատրաստ են պատրաստ են ազնիվ հարաբերություններ կառուցել աշխարհի, բոլոր արտաքին գործընկերների հետ, պատրաստ են լինել կանխատեսելի և հուսալի գործընկեր, որի խոսքն ունի իրական արժեք: Չպետք է խզենք դաշնակցային կապերը, այլ երկխոսության միջոցով կանոնավոր զարգացնենք առկա դաշնակցային կապերը՝ զուգահեռ խորացնելով հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ մեծացնելով դաշնակիցների, գործընկերների և ընկերների թիվը», - ասել է նա:

Բագրատ Սրբազանն ընդգծել է, որ Հայաստանին պետք է իրական ժողովրդավարություն, այլ ոչ թե դրա նմանակում և որ իրենք գործընկերներից ադեկվատ արձագանք են ակնկալում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

«Հայաստանի որևէ բարեկամ անհանգստանալու առիթ չունի. Հայաստանը կդառնա հուսալի և կանխատեսելի գործընկեր: Մենք հասկանում ենք՝ բոլոր արտաքին խաղացողների քաղաքական շահերը՝ բայց մեզ համար անընդունելի է շահերի առաջխաղացումն արժեքների ոտնահարման միջոցով», - նշել է նա:

Ըստ Բագրատ Սրբազանի՝ իերնք պայքարելու են իրական, արդար և կայուն խաղաղության համար:

Բագրատ Սրբազանն ռուսերենով կոչ է ուղղում միջազգային հանրությանը

Մանրամասները տեսանյութում

 

Հունիսի 8-ին, ժամը 22:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1954թ․) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը։
Ջրասուզակն ավտոմեքենայի խցիկից դուրս է բերել Լ. Մ-ի (ծնված 2016թ․) և Հ. Հ-ի (ծնված 1963թ․) դիերը։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել գետից։ Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի դին։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա:

Այս մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը:

Նախագահները աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:

Հունիսի 9-ին, ժամը՝ 17:30-ին Սասունցի Դավիթ կայարանի, Հրազդան մարզադաշտի և Մատենադարանի հարակից տարածքներից կմեկնարկեն երթեր դեպի Հանրապետության հրապարակ։

Հայտնիները հրավիրում են այսօրվա հանրահավաքին

Մանրամասները՝ տեսանյութում

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 9-13-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։

Հունիսի 9-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև և Սևանա լճի հարավային ափի գետերում՝ զգալի։

Երևան քաղաքում՝

Հունիսի 9-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:


Հանրապետության տարածքում`

Հունիսի 9-13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Գրեթե կասկած չունեմ, որ Սրբազան պայքարի շարժման՝ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքը լինելու է մարդաշատ։

Բագրատ Սրբազանն արդեն երկու անգամ ապացուցել է, որ կարողանում է դա անել՝ աննախադեպ հաջողությամբ իր խարիզմատիկ կերպարի շուրջ համախմբելով տասնյակ հազարների։ Սակայն մարդաշատ հանրահավաքներից բացի, շարժումն ունի այժմ հիմնականում հանրային կամ քաղաքացիական գործընթացը քաղաքականի վերածելու խնդիր, և նաև հրապարակի ակնկալիքները, կարծում եմ՝ մեծամասամբ լինելու են հենց այս տիրույթում։

Նման կերպափոխումից է կախված ոչ միայն շարժման, այլ նաև Հայաստանի հետագա ճակատագիրը՝ այն Հայաստանի, որն այլևս չի ուզում թշնամու կողմից ենթարկվել պարբերական նվաստացման ու կորուստների և ապրել միայն մեկ անձի կողմից կայացվող առնվազն կասկածելի հեռանկարներով որոշումների պայմաններում։

Հայաստանում արմատական փոփոխությունների պահանջը միանշանակորեն հասունացած է և դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական ծրագրային առաջնորդության նոր տեսլականի և ճանապարհային քարտեզի ընկալելի ներկայացում ու իրագործում»։

Ֆոտո

ՔՊ վարչության նիստը` առանց Նիկոլ Փաշինյանի

Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած տղամարդկանցից մեկը հայտնաբերվել է․ ՆԳՆ

23-ամյա երևանցու ավտոմեքենայում թմրանյութերի «տեսականի» է հայտնաբերվել. նա ձերբակալվել է

Օտարերկրացիները կարող են մուտք գործել Ռուսաստան առանց RuID-ում գրանցվելու

Մեկնարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի 2-րդ թունելի հորատման աշխատանքները

Եմենի հութիները թիրախավորել են Իսրայելի օդանավակայանը

Արդեն 10 տնտեսվարող արտահանում է իրականացնում. ՍԱՏՄ-ն` ծաղկի շուկայի խնդիրների մասին

Վաղվանից արգելվում է մեքենաների կանգառը մայրաքաղաքի որոշ հատվածներում

Ռուսաստանի դեմ հեռահար հարվածներ են անհրաժեշտ․ Զելենսկի

Արարատ լեռան ձնածածկույթը տարեցտարի հալչում է. 37 տարում պակասել է 41-%-ով

«Ռիբոկ» սպորտային ակումբը թաքցրել է 300 մլն դրամի հարկ, «Գոլդս ջիմ»-ը՝ շուրջ 500 մլն դրամի

Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար»

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան և Աբովյան փողոցներում

ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլից որև հրաշք ակնկալելու համար հիմք չկա. Կրեմլ