Live24
Հունիսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

Շիրակի և Արտաշիսյան փողոցները նույնպես փակվեցին։  

Այս պահին շարունակվում են արգելափակված մնալ։ 

 
 

 
 

1

1

1 

 

Քաղաքացիները, ի աջակցություն Տավուշում ակցիա իրականացնողների, փակել են Երևան–Էջմիածին ճանապարհը։

Մանրամասները՝ տեսանյութում

Երևանի տարբեր վարչական շրջաններում փակցվել են «Հողատու», «Նզովյալ», «Դավաճան» գրություններով պաստառներ։

Կիսվի՛ր այս նյութով՝

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել ՌԴ քաղաքացի 32-ամյա Իրինա Ռիբաչենկոն և հայտնել, որ «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը՝ 39-ամյա Ավետիք Մ․-ն վիճաբանել է իր և ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի 34-ամյա Օլգա Տիխոմիրովայի հետ, ձեռքով հարվածել իր դեմքին, թքել երեսին և հնչեցրել վիրավորանքներ։

Կարճ ժամանակ անց Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Ավետիք Մ․-ից ով հայտնել, որ 2 ՌԴ քաղաքացիներ ալկահոլի ազդեցության տակ վիրավորում են հայերին և կռիվ են անում:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում «Հաղթանակ» զբոսայգում գտնվող լճում նավարկելու համար, Ավետիք Մ․-ն և Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն վիճաբանել են միմյանց հետ՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հնչեցրել են հայհոյանքեր, իսկ Ավետիք Մ․-ն ձեռքերով հարվածել Ի. Ռիբաչենկոյի դեմիքին: 

Նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում Ավետիք Մ․-ն, Օ. Տիխամիրովան և Ի. Ռիբաչենկոն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով նրանց մուտք գործել Երևան։

Մանրամասները՝ տեսանյութում

Մոնումենտի այգու դիմաց ֆուռը «խափանվել» ու փակել է ճանապարհը

Մանրամասները՝ տեսանյութում

Մի քանի օր առաջ հայտարարում էին, թե մինչև Ոսկեպարի գետն է սահմանազատում լինելու, բայց էն, ինչը հիմա կատարվում է, ցույց է տալիս, որ հերթական անգամ ժողովրդին խաբել են, պատմության մի մասը թաքցրել են: Այս մասին Կիրանցում, որտեղ բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհն ու Կամուրջը՝ խոչընդոտելով ականազերծման աշխատանքներին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոթի գյուղի բնակիչ Հովիկ Վերանյանը, որը նույնպես միացել է տավուշեցիների ընդվզմանը:

«Մեր ոստիկաններին, որ էսօր կանգնած պահում են ժողովրդին խաբող իշխանություններին, կոչ ենք անում հասկանալ, որ իշխանությունները խաբում են, փորձում են թաքցնել ճշմարտությունը: Ցանկացած իշխանություն իշխանություն է ուժայինների շնորհիվ: Հենց ոստիկանները չկատարեցին իշխանության հրահանգը, իշխանությունը կդառնա հասարակ քաղաքացու պես մի մարդ»,- ասաց նա:

«Էսօր Ալեն Սիմոնյանն ասում ա՝ ու՞ր էին էդ մարդիկ 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի ժամանակ, երբ ինքը թաքնվում էր պատգամավորական մանդատի հետևում, ու հրաժարվում էր Արցախ գնալ, արդարանալով, որ պատգամավորին չի կարելի պատերազմի դաշտ գնալ»,- ասաց  ակցիայի մասնակիցը՝ շեշտելով, որ այսօր  Բագրատաշենում ճանապարհ փակող շատ տղաներ  44-օրյա պատերազմին մասնակցել են, մարտական ընկերներ ու հարազատներ կորցրել:

Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շարունակում են փակ պահել համայնքով անցնող ճանապարհը, կամուրջը, շրջափակել են նաև Ռազմական ոստիկանության՝ ճանապարհին գտնվող պահակակետը՝ փորձելով թույլ չտալ, որպեսզի կամրջի հատվածում ականազերծման աշխատանքներ կատարվեն:

«Ես չեմ հասկանում մին ինչի՞ համար է դրած եղել, որ էսօր հանում եք։ Թուրքին վստահել պետք չէ։ Մեր, մեր երեխեքի արյունին եք ծարավել, ինչի՞ եք հանում։ Ես զարմանում են ոնց է հայ ժողովուրդը գիշերը գլուխը հանգիստ դնում բարձին, քնում։ Ձեզ էլ են հասնելու,  ուշ ա լինելու, ուսադիրի համար եք ապրում»,- ասաց Կիրանցի բնակիչներից մեկը՝ հորդորելով դուրս գալ ու պայքարել այս ամենի դեմ, որպեսզի վաղն արդեն ուշ չլինի։

Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ այս պահին․

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ եթերի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ոչ պաշտոնական տեղեկություններով ականազերծում իրականացնողներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է։ 

ՀՀ ՊՆ-ից հաստատել են տեղեկությունը։ 

1

 
 
 

Ֆոտո

Իսրայելն ԱՄՆ-ից օդային կամրջով ծանր ռումբեր է ստանում

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրին

Իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Իրանի հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությունը

Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ շենքերից մեկին․ Վիրավորների թվում դիվանագետներ կան

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսրայելը դիմել է Թրամփին՝ Իրանի դեմ պատերազմին միանալու խնդրանքով. Axios

Քիշնևում ոստիկանությունը ցրել է ԼԳԲՏ երթի դեմ բողոքողներին

Իրանը կոչ է արել Իսրայելի բնակիչներին լքել  տարածքները, քանի որ շուտով դրանք բնակության համար պիտանի չեն լինելու

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ