Live24
Հունիսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

«Բռունցքդ բեր» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Այսօր հակառակորդն ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպարի տարածք և ինչ-որ աշխատանքներ է իրականացնում, հավանաբար` ականազերծման։

Տեսանյութում երևում է, որ նրանք առաջնահերթ մաքրում են դեպի Հայաստան եկող հին ճանապարհը»։

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ 

«Միևնույն է, դավաճանությունը չի ներվում: Ամեն քայլափոխի, ամեն տեղ, ամեն ինչում հիշեցնում և հիշեցնելու են: 

Ի՞նչ է, կարծում եք խորհրդարանում, կամ գործադիր իշխանության աշխատասենյակներում, կամ ՏԻՄ-երում, կամ ՀՀ դեսպանություններում մարդիկ նույնը չե՞ն մտածում»։ 

 

Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ.

Քաղաքացիներին է միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

Արգենտինայի Լա Պլատա քաղաքից իրավաբան Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» գեղեցկության մրցույթում։ Իհարկե, ամեն տարի ինչ-որ մեկը հաղթում է այն, բայց Ալեխանդրայի հաղթանակն առանձնահատուկ է, քանի որ նա 60 տարեկան է։ Այժմ արգենտինուհին կպայքարի «Միսս Արգենտինա» տիտղոսի համար։ Այս մասին հաղորդում է KP.ru–ն։ 

Գեղեցկության մրցույթների կանոնները փոխվում են ըստ ժամանակի միտումների։ Անցյալ տարի «Միսս Տիեզերք» և դրա հետ կապված գեղեցկության մրցույթների կանոները փոխվել են՝ հանվել է վերին տարիքային շեմը: 

   

 

Ոսկեպար 1991թ  մայիսի 6․ Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը ․

Նայեք և տարածեք տեսանյութը

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուրը՝ Live24.am

Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում մոմավառություն է իրականացվում` ի հիշատակ 2022 թ. ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի Սոնա Մնացականյանի, որը հիվանդանոցում մահացել էր։

Մարդիկ ծաղիկներ են դնում այդ խաչմերուկում։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել են պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և արտաքին անվտանգության:

Մասնավորապես, Վ. Մ.-ն 2015թ․ սեպտեմբերի 4-ին ընտանիքով հատել է ՀՀ պետական սահմանը, այնուհետև՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար անցել է Ադրբեջանի կողմը՝ մեկնել է Բաքու քաղաք, որտեղ հանդիպել է ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո վերջիններիս հանձնարարությամբ զանգվածային լրատվության միջոցներով հակահայկական ելույթներ է ունեցել, որոնցով վատաբանել է ՀՀ իշխանություններին և գովաբանել ադրբեջանական իշխանություններին, որոնք օգտագործվել են լրատվական միջոցներով։

Դրանից հետո, Վ. Մ.-ն, հավաքագրված լինելով ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից, վերջիններիս այլ օգնություն ցույց տալու միջոցով՝ հատուկ ծառայությունների հանձնարարությամբ և հսկողությամբ, կեղծ սոցիալական ցանցերի միջոցով, հիմնել է «խաղաղության հարթակ» կեղծ խորագրով գաղափարախոսական կազմակերպություն, որում հավաքագրել է ՀՀ քաղաքացի Ս.Ջ.-ին:

Ս. Ջ.-Ն, հաստատապես իմանալով Վ.Մ.-ի գործունեության մասին, 2017 թվականին անցել է Ադրբեջանի կողմը, այն է՝ մեկնել է Բաքու, հանդիպել ռազմական ոլորտի ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո գումարի դիմաց վերջիններիս հայտնել է պետական գաղտնիք պարունակող՝ ինչպես Քարվաճառի զորամասի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ կապված տեղեկություններ, այնուհետև՝ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության ներկայացուցիչներին այլ օգնություն ցույց տալու եղանակով՝ վերջիններիս պահանջով հարցազրույց է տվել, որի ժամանակ գովաբանել է Ադրբեջանի Հանրապետությունը և հակահայկական ելույթներ ունեցել, որոնք օգտագործվել են զանգվածային լրատվական միջոցներով:

Ձեռք բերված փաստերի հիման վրա քննիչը միջնորդություններ է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված արարքները կատարելու համար Վ.Մ-ի և Ս.Ջ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Վ.Մ.-ի և Ս.Ջ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Սևան–Հրազդան ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ և բախումներ եղան։ 

Բերման ենթարկեցին ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին և ակցիայի մասնակից այլ  քաղաքացիների։

Նշենք, որ Արթուր Խաչատրյանն այս պահին գտնվում է Հրազդանի բաժանմունքում։

Ակցիայի նպատակն է ժողովրդին արթնացնելը, քանի որ որոշ ժամանակ անց թուրքը Սևան էլ կհասնի, հաջորդն էլ Վարդենիսի գյուղերն են լինելու։ 
Վանկարկում են` «առանց Նիկոլ, Հայաստան»։

Քաղաքացիներին աջակցում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը։ 

Իրավապահները ուժ կիրառելու արդյունքում միակողմանի բացեցին ճանապարհը և բերման են ենթարկում քաղաքացիներին։

 

Այս պահին փակվել է նաև Երևան-Սևան մայրուղին Հրազդան քաղաքի հատվածում։
___ 

Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է։ 

Պայքար. Օր 8. ՀՀ 

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության։

Տավուշը հանուն հայրենիքի

1 

Ֆոտո

Իրան-Իսրայել պատերազմ․ Իրավիճակը՝ 22։00 դրությամբ

Գիտնականները բուծել են վաղուց անհետացած գայլի տեսակ

Club World Cup․ «Բավարիայի» հաղթանակը՝ 10:0

Կարիբյան ծովում հայտնաբերվել է խորտակված նավ՝ 16 միլիարդ ֆունտ ստեռլինգի գանձերով

Իրանը Իսրայելի դեմ հրթիռակոծության նոր ալիք է սկսել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ

Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել

Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի. Մերց

Ձևավորվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նոր կազմը

Իրանը և Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք դա կանեն. Թրամփ

Իրաքի ամենախոշոր շիիթական ռազմականացված խմբավորումը սպառնացել է հшրձակվել ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ը միջամտի Իրանի և Իսրայելի միջև պատերազմին

Իրանի հրթիռներն ընկել են Նեթանյահուի տան վրա․ Իրավիճակը 21։00-ի դրությամբ՝ ըստ իրանական տելեգրամ ալիքների

Իսրայելի հարձակումների հետևանքով 14 իրանցի միջուկային գիտնական է սպանվել. Reuters

Թեհրանում սպանել ենք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին. Նեթանյահու