«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել Երևանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ․
«Կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի։ Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում կարևոր է գործել պատասխանատու, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ, ձգտել երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման:
Ցանկացած բաժանում (հայերի և արցախցիների) ներկա իրավիճակում վտանգավոր է։ Դարերի ընթացքում եկեղեցու շնորհիվ պահպանվել է ժողովրդի ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին և այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք հոգևոր արժեքների շուրջ, թույլ չտանք եկեղեցու առճակատումը, բաժանումը ժողովրդի հետ:»։
ՀՀ իշխանությունը զավթածները, մասնավորապես Նիկոլը Փաշինյան և Ալենը Սիմոնյան անցել են, թե իշխանական և, թե մարդկային թույլատրելի և անթույլատրելի, հնարավոր և անհնար սահմանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա, էյֆորիկ վիճակին բնորոշ դիտարկումները վերածվել է ինքնախոստովանանքի, առ այն, որ 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում՝ Արցախը հանձնելու, Հայաստանը թուլացնելու, ծվեն-ծվեն անելու:
«Թշնամուն հարձակվելու նշանը տրվեց 2019-ի ամռանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ բղավելով «Արցախը Հայաստան է և վերջ»։ Իսկ որ մեզ՝ հայերիս թշնամուց պակաս չեն ատում, ասում են հենց իրենք, որ 2018-ին հանձնել էին Արցախը, բայց պատերազմ պիտի լիներ, հազարավոր զոհեր պիտի լինեին, որ ժողովուրդն իրենց չասեր դավաճան։
Այսօր էլ նիկոլն ասում է, որ մենք բաժակաճառեր ասելով լքեցինք Արցախը։ Այսպես կխոսի և խոսում է միայն մեր թշնամին։ Իսկ Նիկոլ/Ալենին ուզում եմ հիշեցնել մի քանի քպ-ականի եռօրյա գործողում-խրախճանքը Ստեփանակերտում 2020-ի հոկտեմբերին, երբ նոր էինք հուղարկավորել ԱՀ ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի պատերազմում նահատակված որդուն Արտյոմ Ավագյանին, քպ-ականները, ալկոհոլից կայծկլտացող աչքերով, բոցաշունչ կենացներ էին ուղղում ու ոտնկայս խմում իրենց այն ժամանակվա տիրոջ Արարատի Միրզոյան պատվին…
Հ.Գ. այս իշխանությունները միգուցե հասկանում են, միգուցե՝ ոչ, բայց ՀՀ-ում երբևէ որևէ իշխանություն այսքան ծանրագույն վիճակում չի եղել։ Այս իշխանության ավարտը խիստ ու դժվար է լինելու…»,- գրել է Մետաքսե Հակոբյանը։
Բաղրամյան պողոտայից առևանգված Սուրեն Պետրոսյանը վերդարձել է տուն: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին հայտնեց իրա մերձավորներից մեկը:
Նրա խոսքով, Սուրեն Պետրոսյանը ժամը 20:00-ին մասնակցելու է ԱԺ-ի դիմաց կայանալիք հանրահավաքին, որի մասին այսօր հայտարարել էր Բագրատ Սրբազանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով, Սուրեն Պետրոսյանը շուրջ մեկ օրը կապի դուրս չէր եկել ընտանիքի անդամների հետ և զրկված է իր ընտրությամբ որևէ անձի իր գտնվելու մասին տեղեկացնելու իրավունքից, փաստաբանի հետ կապվելու իրավունքից:
Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը առևանգվել է: Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։
Նշված գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել են հատուկ միջոցներ, որից հետո հավաքի բազմաթիվ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին ու նրանց անօրինական գործողությունները կանխելուն ուղղված գործողություններին, ոչ միայն չեն հանդարտվել, այլ հակառակը՝ վերջիններիս հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողներին, նրանց ուղղությամբ նետել են քարեր, փայտեր, շշեր ու ծխագլանակներ, կոտրել են կից գտնվող այգու մետաղական ճաղավանդակները՝ այդ կերպ կատարելով բռնության գործադրմամբ, անձանց կյանքն ու առողջությունը վտանգող այլ արարքների կատարմամբ և գույք վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ:
Նշված գործողությունների հետևանքով վնասվածքներ են ստացել և բուժօգնության են դիմել 101 անձինք, որոնցից 18-ը՝ ոստիկանության ծառայողներ։
Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղական ձողեր, շշեր, ապակու կտորտանքներ, ցուցանակի կտորներ, այլ առարկաներ, արյան հետքեր։
Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ իրադարձությունների վերաբերյալ հեռարձակված տեսագրությունների զննությունների արդյունքում արդեն իսկ անհատականացվել են նշված բռնություններն ու գույքի վնասումը կատարած չորս տասնյակից ավելի անձինք:
Մասնակիցների նույնականացման և արարքների անհատականացմանն ուղղված միջոցառումները լայն ծավալով շարունակվում են։
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու, արարքներին իրավական գնահատականներ տալու, քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, ում գտնվելու վայրը երեկ Բաղրամյանում ընթացող հանրահավաքից հետո անհայտ է, քիչ առաջ կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ:
Այս մասին 24News-ին հայտնել է նրա ընտանիքի անդամներից մեկը։
Այլ տեղեկատվություն այս պահին չի հրապարակվում։
«Որդիների Կանչ» ՀԿ-ն խստորեն դատապարտում է երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գործող իշխանության միակ հենարանը հանդիսացող ոստիկանական ուժերի կողմից կառավարության հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ դրսևորած վայրագությունները, խոշտանգումների, դաժանությունները, լուսաձայնային, բեկորային հատուկ միջոցների անհիմն կիրառումը և ցուցարարներին ուղղված հայհոյանքները:
Կարելի է արձանագրել, որ այսօրվա ՀՀ ոստիկանությունը ամբողջ աշխարհի առջև իրեն ցուցադրում է որպես անօրինական հրամաններ կատարող բազմահազարանոց մի հանցախումբ, որի վարձատրության չափը ուղիղ համեմատական է ցուցարարների հանդեպ գործադրած դաժանության աստիճանից:
Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած հերթական ինքնախոստովանությունը՝ թե դեռևս 2018թ-ին պետք է ասեր, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, ևս մեկ անգամ վկայում է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության հետ, և որ ամեն ինչ՝ 2018թ.-ից առայսօր եղել է նախօրոք պլանավորված, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի հրահրումը, և՛ պայմանավորված պարտությունը, և՛ հետագա տարիներին տեղի ունեցած, այսօր էլ շարունակվող և սպասվող աղետաբեր իրադարձությունները:
Ոստիկանական բազմահազարանոց հաղթանդամ “տղամարդկանցով” համալրված ուժերի օգտագործումը սեփական ժողովրդի՝ խաղաղ ցուցարարների դեմ, նրանց խոշտանգումը, առևանգումը, և նույն ուժերի չը՛ կիրառումը Արցախը ադրբեջանական զինված ուժերի դեմ միայնակ թողելիս, Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելիս, հաստատում է այն հրամայականը, որ այս իշխանությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետության ղեկին և օր առաջ պետք է հեռանա կամ հեռացվի:
«Որդիների Կանչ» ՀԿ-ն լինելու է Սրբազան պայքարում Սրբազանի կողքին մինչև հայրենիքի ազատագրումը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություններից:
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանում, խաղաղ ցուցարարների և իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժի դրսևորումը, ինչի հետևանքով կան տուժածներ, այդ թվում ծանր մարմնական վնասվածքներով։
«Իշխանությունների կողմից վարվող պարտվողական և միակողմանի զիջումների քաղաքականությունը հիրավի հարուցում է ժողովրդի զայրույթը։ Քաղաքացիներն՝ արտահայտելով իրենց բողոքը, իրականացնելով խաղաղ ցույցեր և հավաքներ, իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը։
Պետական, քրեական ոչ մի հանցանք չիրականացրած խաղաղ ցուցարարների նկատմամբ երեկվա կատարվածը պետք է դատապարտվի ոչ միայն հայկական կառույցների ու կազմակերպությունների, այլև ամբողջ աշխարհով իրենց կործանարար ժողովրդավարությունը շաղ տվող Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից։
Մենք կրկին մերժում ու դատապարտում ենք նման գործելաոճը, ոստիկանությանը կոչ անելով ցուցաբերել զսպվածություն, ցուցարարներին՝ զգոնություն»:
Եթե 2018-ին լեզուս պտտվեր՝ ասեի ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է, ինձ ոչ մեկ չէր թողնի, որ շարունակեի․
Նիկոլ Փաշինյան
Տեսանյութ
Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից ակնհայտ սադրանքը, բիրտ ու անհամաչափ ուժի կիրառումը, մարդկանց անօրինական առևանգումը և զանգվածային ձերբակալությունները, կանանց, անչափահասների, տարեցների ահաբեկումն, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների հանդեպ իրականացված դաժան բռնությունները:
Ակնհայտ է, որ ներկայիս վարչախումբը վեջնականապես որդեգրել է ամեն գնով սեփական իշխանությունը պահպանելու բռնատիրական ուղին։
Արձանագրում ենք, որ ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառումն սկսեց այն բանից հետո, երբ Շարժման առաջնորդը հանդիպման հրապարակային առաջարկություն արեց գործող իշխանություններին։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ մերժելով երկխոսությունը՝ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապը ժողովրդի հետ և չեղարկել ՀՀ քաղաքացիների հետ իր իսկ հռչակած քաղաքացիական պայմանագիրը։ Երկրի ներսում պատերազմ հայտարարած որևէ իշխանություն չի կարող խաղաղություն բերել իր երկրին։
Հենց սրա մասին էր Դիվանագետների համահայկական խորհուրդը ահազանգել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին, ինչպես տարբեր հայտարարություններով, այնպես էլ դեսպանությունների հետ ընթացող շարունակական հանդիպումների ընթացքում։
Հունիսի 12-ին տեղի ունեցածը նաև վերոհիշյալ ներկայացուցչությունների, միջազգային կառույցների, իրավապաշտպան զանազան կազմակերպությունների համարժեք արձագանքի բացակայության արդյունք էր։
Ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների սկզբունքային կեցվածքը՝ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության։
Դիվանագետների համահայկական խորհուրդ
Հայաստանում կտրուկ իջել է ռուսական ռուբլու փոխարժեքը:
Փոխանակման կետերում այն գնվում է 3, վաճառվում՝ 4.3 դրամով։
Մի շարք բանկերում ռուսական ռուբլու գնման փոխարժեքը հասել է ընդհուպ 2 դրամի, որոշ բանկերում՝ 3-3.5 դրամ է։
Միաժամանակ, ռուսական ռուբլու վաճառքի գինը բանկերում անհամեմատ բարձր է՝ 4.5-4.8 դրամ։