Live24
Հունիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Մարդկանց կյանքի վրա գաղտնի որոշումնե՞ր են կայացնում․

Սրբազանը կիրանցիներին տրվող փոխհատուցման մասին․

Տեսանյութ

Բացի այն, որ պետական սահմանը, ամենաամուր դիրքերը, բնագծերը քանդված են, խախտված է նաև մարդկանց սեփականության իրավունքը։

Ընդ որում, այստեղ մարդիկ կան, որոնց կադաստրի վկայականը տրվել է 2018 թվականից հետո, չեն կարող ասել, որ նախկիններն են տվել։

Մարդիկ կան, որոնց տները 1960 թվականներից պապուց հոր, հորից էլ իրենց են փոխանցվել, որոնք հիմա քանդում են

Բագրատ Սրբազանը՝ Կիրանց գյուղում

Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) նախագահ Մահմուդ Աբբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին պաղեստինյան պետության ճանաչման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է տեղական ՎԱՖԱ գործակալությունը:

«Հայաստանի իմաստուն քայլը համապատասխանում է երկու պետությունների (իսրայելական և պաղեստինյան) խաղաղ գոյակցություն նախատեսող ծրագրին։ Դա ռազմավարական ընտրություն է, որը պաշտպանում է միջազգային կամքն ու լեգիտիմությունը», – նշված է գրասենյակի հայտարարության մեջ։

ՊԱՎ-ն շնորհակալություն է հայտնում Հայաստանին «այս խիզախ և կարևոր որոշման համար»՝ այն կարևոր քայլ համարելով երկկողմ կապերի ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը ճանաչել է Պաղեստինի պետականությունը: Երևանը նշել է, որ անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմամբ:

Այս տարի ավելի վաղ Պաղեստինը ճանաչել էին Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը հարձակում է գործել Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ, որը շարունակվում է մինչ օրս։

Ըստ Rate.am-ի տվյալների՝ հունիսի 21-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.

ԱՄՆ դոլարը գնվում է միջինում 385.66 դրամով, վաճառվում՝ 391.55 դրամ միջինացված արժեքով:

Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել 409.16 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 422.44 դրամը:

Ռուսական ռուբլու առքի միջին արժեք է սահմանվել 4.13 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.69 դրամը:

Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։ Այս մասին հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

«Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը:

«Վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»:

Վազգենը մեր նահատակ Արամ Ղուլարյանի հայրիկն է, հերոսը զոհվեց հենց հոր ձեռքերում.

Տեսանյութ 

«Էդ քառակուսի ցանկապատը ո՞րտեղ ա».

Սրբազանը՝ ԱԱԾ սահմանապահներին.

Տեսանյութ 

ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանն ազատման դիմում է գրել․

«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ,

Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ  նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:

Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետասյու և միշտ:

Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Կառավարության ղեկավարն աչք էր դրել այս տարածքի վրա, որ իրենց բարեկամներից մեկին տար.

Սրբազան.

Տեսանյութ 

Իմ մեքենան պատրաստ եմ նվիրել Արցախի ներկայացուցչությանը, դատապարտում եմ եղած դեպքը.

Սրբազան.

Տեսանյութ 

Ֆոտո

Իրանը լուրջ հակահարված կտա Իսրայելին. Նեթանյահու

Սպահանի և Թեհրանի արվարձաններում պայթյուններ են որոտացել

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իսրայելը նորից է հшրձակվել Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ

ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի հնարավոր հարձակմանը

Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Իրանից ինձ արդեն զանգում են համաձայնության համար. Թրամփ

ՀԱԿ-ը կոչով դիմում է Հայաստանի իշխանություններին

ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին. Իրանում ՀՀ դեսպանություն

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ

Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

Իրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը

Պուտինն օնլայն ռեժիմով հետևում է Իրանի և Իսրայելի միջև լարվածության զարգացումներին

Իրանին Իսրայելի հարվածը հոյակապ էր․ Թրամփ