Սերգեյ Բեսեդան ազատվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ Ռուսաստանի ներսում և նախկին ԽՍՀՄ երկրներում տեղեկատվություն հավաքող 5-րդ ծառայության պետի պաշտոնից:
Այս մասին, ըստ Հրապարակի, տեղեկացնում է moscowtimes-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ այդ պաշտոնին նշանակվել է մինչ այդ հակահետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոմովը, իսկ Բեսեդային նշանակել են ԱԴԾ տնօրենի խորհրդական, նրա հրաժարականի ֆորմալ առիթը օրենքով սահմանված 70-ամյա տարիքին հասնելն է:
Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Ուզում եմ լույսի հաղթանակին մեծ եռանդով միացած, քրիստոնյա հայրենակիցներիս անԱստված գրառումների տրամաբանությունը հասկանալ։
Որ Աստծո լույսով ողողված Շուշին հրաշք է, երկրորդ տարբերակ չկա ու անքննարկելի է։
Փաստորեն մեկը պիտի բան ասի, որ կարծիք ձևավորե՞ք։ Ամոթ է, վերջ տվեք այս վհուկների «խրախճանքը»
Աստված հոգիդ լուսավորի Լալա»:
Պատրաստման եղանակը
Ծովախեցգետնի միսը կամ ձողիկները մանր քերիչով անցկացրեք:
Յուրաքանչյուր ձիթապտղի անցքի մեջ մեկական նուշ մտցրեք:
Պանիրն ու ձուն խոշոր քերիչով քերեք, սխտորը մանրացրեք, խառնեք մայոնեզի հետ:
Ստացված զանգվածից գնդիկներ ձևավորեք, յուրաքանչյուր գնդիկի մեջ մեկ հատ նուշով զեյթուն մտցրեք:
Գնդիկները գլորեք քերած ծովախեցգետնի մսի մեջ ու 20 րոպեով տեղադրեք սառնարանում:
Մատուցելիս գնդիկների վրա կտրտած սամիթ լցրեք:
Աղբյուրը՝ 168.am
Հայ ժողովրդի լինել-չլինելու ժամանակներում՝ 1918թ.-ի մայիսին, Ապարանում ջախջախվեց օսմանյան բանակը
(տեսանյութ)
«Անսպասելի ու ցավալի լուր… Անսահման ցավալի։ Լալան հանկարծ գնաց։ Վերջին անգամ թատրոնում հանդիպեցինք իմ վերջին ներկայացմանը։ Եկավ շնորհավորելու ամուսնու` մեր լավ նկարիչ ընկեր Աշոտ Համբարձումյանի հետ։
Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել։ Երբեք։ Հազիվ ճանաչեցի։ Գրկախառնվեցինք։ Լալիս էր։ Խոսքով չէր կարողանում շնորհավորել. հա լալիս էր։ Ասաց. «Ապրես, ապրելու հույս ես տալիս։ Կարծում ես, ոտքի կկանգնե՞նք»։
«Իհարկե», ասացի։ Աշոտի հետ էլ գրկախառնվեցինք։ «Ո՞նց ես, ի՞նչ կա չկա»… Գնացին։ Մտքիցս դուրս չէր գալիս։ Երբեք, երբեք այսպես կոտրված չէի տեսել նրան։
Լուրն իմացա, հիշեցի այս դրվագը… Սիրտը չդիմացավ… Ուղղակի չդիմացավ սիրտը… Բարի ճանապարհ, սիրելի Լալա… Աստված հոգիդ լուսավորի։ Աշոտ ջան, համբերություն քեզ…համբերություն` ընտանիքին ու հարազատներին, ընկերներին, բոլորիս...», - գրել է դերասանը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել, որ ժամը 18։30-ի սահմանում նկատել են, որ, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ դուռը բացելու միջոցով, գողացել են տերմինալի դրամատուփը, որի մեջ եղել է 1,2 մլն դրամ
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ:
Թուրքիայում ամեն ամիս մերձիշխանական վիճակագրական կազմակերպությունները, մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կամ նահանգային իշխանությունների ներկայացուցիչները տվյալներ են հրապարակում զբոսաշրջային այցերի թվի վերաբերյալ։ Նշվում են այն երկրները, որտեղից ամենաշատն է զբոսաշրջային հոսքը դեպի Թուրքիա, ինչպես նաև այն հիմնական այցելության վայրերը, որտեղ նախընտրում են այցելել տուրիստները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեռևս 2023թ․ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը վերջին 20 տարում զբոսաշրջիկների կողմից ամենից շատ նախընտրելի պատմամշակութային և տեսարժան վայրերի համար վերանայել էր այցելության վճարները։ Ըստ այդմ՝ մուտքավճարները թանկացել էին շուրջ 50 տոկոսով։
Միջանկյալ նշենք, որ ըստ Թուրքիայի վիճակագրական կազմակերպության, 2022-ի համեմատ 2023-ին զբոսաշրջությունից ստացված եկամուտներն աճել են 16 տոկոսով՝ կազմելով 54 մլրդ 15 մլն դոլար։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն Ստամբուլ այս տարվա 4 ամսվա ընթացքում այցելել է 5․2 մլն զբոսաշրջիկ (2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ 10 տոկոս աճ է գրանցվել), թուրքական իշխանությունները պահը բաց չեն թողել զբոսաշրջային ակտիվ սեզոնին գրպանահատություն իրականացնելու։
Թուրքիայում գործող թանգարային քարտի անցագիրը, որը ներառում է ամբողջ երկրում մշակույթի և զբոսաշրջության նախարարության ցանկում գրանցված ավելի քան 300 թանգարան և հնավայր այցելություն, օտարերկրյա զբոսաշրջիկներին է տրվում 15 օրյա ժամկետով, իսկ արժեքը՝ 165 եվրո (5777 թուրքական լիրա / 68․900 դրամ)։ Հետաքրքրականն այն է, որ այդ անցագրի վճարը ոչ թե սահմանված է թուրքական արժույթով, այլ՝ եվրոյով։ Իսկ ահա Թուրքիայի քաղաքացիների համար թանգարանային քարտի անցագրի արժեքը 96 անգամ ավելի մատչելի է և կազմում է ընդամենը 60 թուրքական լիրա (715 դրամ)։ Այն գործում է գնման պահից սկսած մեկ տարի ժամկետով և ներառում անսահմանափակ այցեր վերոնշյալ ցանկում գրանցված մշակութային հաստատություններ։
Մուտքավճար չի գործում Թուրքիայի քաղաքացի հանդիսացող մինչև 18 տարեկան և 65 ու դրանից բարձր տարիքային խմբի անձնանց համար։ Ինչ վերաբերում է ուսանողներին (18 տարեկան և բարձր տարիքի անձինք), նրանց համար տվյալ քարտի արժեքը կազմում է 30 թուրքական լիրա (360 դրամ)։ Այցետոմսերն անվճար են նաև ուսուցիչների և դասախոսների համար։
Ստամբուլ այցելած օտարերկրացիներին առաջարկվում է նաև թանգարանային քարտ, որը միայն վերաբերում է Ստամբուլի հնավայրերին ու տեսարժան վայրերին, և դրա համար վերջիններիցս գանձվում է 105 եվրո (3677 թուրքական լիրա / 43․850 դրամ)։
Ստամբուլում այցելության մեծ պահանջարկ ունեցող վայրերից օրինակ՝ Գալաթայի աշտարակ մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիները, եթե ձեռք չեն բերել իրենց համար առաջարկվող «շահավետ» թանգարանային քարտը, ապա ստիպված են վճարել 30 եվրո (մոտ 1051 թուրքական լիրա / 12․530 դրամ), բայց ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքացիներին (18 տարեկան և բարձր տարիք ունեցողներ), նրանք կարող են այցելել իրենց թանգարանային քարտերով։
Պատկերը գրեթե նույնն է Անթալիայում, Նևշեհիրում, Չանաքքալեում (Տրոյայի թանգարան ու հնավայր – 27 եվրո / 11․250 դրամ), Դենիզլիում, Իզմիրում և Մուղլայում։ Վանում (Աղթամար կղզի – 12 եվրո / 5․000 դրամ), Անկարայում, Տրապիզոնում, Մերսինում, Հաթայում, Գազիանթեփում, Այդընում և Աքսարայում մեկ կամ երկու հնավայրի, թանգարանի կամ պատմամշակութային այլ հաստատության մուտքավճարներն են կազմում 10 եվրո (4․160դր․) և ավելի։ Իսկ սովորաբար օտարերկրացիների համար նվազագույն մուտքավճարը սահմանված է 3 եվրո (1․250դր․), այնինչ այդ երկրի քաղաքացիների համար մեկ տարի ժամկետով առաջարկվող քարտի արժեքը 1․71 եվրո (710դր․) է։
Հավելյալ նշենք, որ Անիի ավերակներ այցելելու համար օտարերկրացիների մուտքավճարը 8 եվրո (3340 դրամ) է։
Հարկ է արձանագրել, որ մինչև սույն թվականի մարտի 1-ը թանգարանային այդ քարտը Թուրքիայի քաղաքացիների համար սահմանված նույն արժեքով կարող էին ձեռք բերել նաև Թուրքիայում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստականները (եթե նրանց տրվել է 99 կոդով սկսվող օտարերկրացիների համար նախատեսված նույնականացման քարտ): Սակայն նոր փոփոխության արդյունքում նրանք նույնպես ստիպված են գնել աստղաբաշխական գներով առաջարկվող քարտերն ու այցետոմսերը։
Այս ամենը հարուցել է նաև ընդդիմադիր հանրության դժգոհությունը։ Շատերը բողոքում են, թե ինչու են այցելության վճարները նշվել ոչ թե Թուրքիայի դրամական միավորով (թուրքական լիրայով), այլ՝ եվրոյով։ Մի շարք զբոսաշրջային կազմակերպություններ, որոնք ներքին զբոսաշրջությանը վերաբերող ծառայություններն են առաջարկում, դժգոհում են գնաճի կապակցությամբ։
Սուրբ Սոֆիայի տաճար, Թոփքափը և Դոլմաբահչե պալատներ այցելելու համար թանգարանային քարտը չի գործում, դրա համար պետք է առանձին վճարել։
Ինչպես և բոլոր ոլորտներում, զբոսաշրջության ոլորտում նույնպես Թուրքիայում խտրականությունն ամուր հողի վրա է։ Ինչպես գիտենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020թ․ հուլիսի 10-ին ստորագրեց Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակից մզկիթի վերածելու որոշումը։ Մզկիթի վերածված հունահռեոմական տաճարը 2024թ․ հունվարին թուրքական իշխանությունների հերթական որոշումով բաժանվեց երկու մասի՝ աղոթատեղիի և ցուցասրահի։ Ոչ 2-րդ հարկի ցուցասրահում։ Իսկ առաջին հարկի աղոթատեղի վերջիններիս մուտքն արգելված է։
Խտրականությունը միայն սրանով չի ավարտվում, նույնիսկ ցուցասրահ ոչ մուսուլման կանանցից պահանջվում է մուտք գործել գլխաշորերով և երկար վերնահագուստով։ Եթե մինչ այդ թույլատրվում էր ցուցասրահ մտնել ծնկից ներքև շրջազգեստով և կիսատաբատով, ապա հիմա դա նույնպես արգելված է։ Ընդ որում, ցուցասրահի համար օտարերկրացիներից պահանջվում է վճարել 25 եվրո (10.420 դրամ), իսկ Թուրքիայի քաղաքացիներից 850 լիրա։ Օտարերկրացի զբոսաշրջիկները պետք է նաև գնեն վաճառվող գլխաշորերն (30 լիրա/ 360դր․) ու ֆետրե խալաթները:
Թուրքական իշխանությունների նման որոշումը, իհարկե, պայմանավորված է տնտեսական ճգնաժամով, քանի որ դրա հետևանքների վերացման համար ներկայիս իշխանությունները ավելի քան 5 տարի է՝ հայտարարում են տարատեսակ ջանքերի գործադրման մասին։ Մասնավորապես 2023թ․ մայիսին իշխանության վերարտադրությունից հետո վերաձևակերպվեցին ու վերաշարադրվեցին մի շարք հայեցակարգեր, որոնցից կարևոր է նաև տնտեսական ոլորտը կայունացնելու և առկա ճգնաժամը թոթափելու միտումը։ Այս հանգամանքներից ելնելով՝ համապատասխան ինստիտուտները լծվեցին իրենց գործին՝ անընդմեջ հայտարարելով գնաճի մասին։ Իհարկե, այս ամենին զուգահեռ հասարակական դժգոհությունները հաշվի առնելով, փորձեցին պահպանել մասնավորապես ներքին զբոսաշրջության ոլորտում այդ երկրի քաղաքացիների համար այցելության վայրերի մուտքավճարները, փոխարենը՝ բյուջեն լցնել օտարերկրյա «ներդրումներով», այս դեպքում՝ օտարերկրյա քաղաքացիների հաշվին։
Թուրքիան տարիներ շարունակ հեռակա մրցակցության մեջ է ԵՄ երկրների հետ և ամեն կերպ փորձում է ընդօրինակել ու կիրառել միջազգային փորձը, որպեսզի ստանա իր ակնկալած արդյունքը։ Նման որոշումների ընդունումը բացատրվում է նաև UNESCO-ի կողմից ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գրանցված պատմամշակութային հուշարձանների առկայությամբ (UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված 1․052 հուշարձանից 16-ը գտնվում է ներկայիս Թուրքիայում)։
Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։