Live24
Հունիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Rate.am-ում հունիսի 24-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. 

ԱՄՆ դոլարի առքի միջին արժեք է սահմանվել 385.66 դրամը, վաճառքի միջին արժեք 391.61 դրամը:

Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել 408.83 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 422.38 դրամը:

Ռուսական ռուբլու առքի միջին արժեք է սահմանվել 4.10 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.68 դրամը:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վադավառը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

 Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու:

 Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Այս տարի այն կնշվի հուլիսի 7-ին։

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով:

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ Դաղստանում երկու զինյալ է ոչնչացվել, ուժայինների աշխատանքը շարունակվում է, հայտնում է ՆԳՆ Դաղստանի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան:

«Երկու զինյալ ոչնչացվել է։ Ուժայինների աշխատանքը շարունակվում է։ Քաղաքը շրջափակված է իրավապահների կողմից»,- ասել է Գարիևան՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ քաղաքի մասին է խոսքը։

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, նա նաև հայտնել է, որ բախում է տեղի ունենում Մախաչկալայի Օրջոնիկիձե փողոցում, այնտեղ այրվում է պարեկների մեքենան, քաղաքացիներին կոչ է արվում դուրս չգալ փողոց:

«Մախաչկալայի Օրջոնիկիձե փողոցում հրկիզվել է պարեկային ավտոմեքենա։ Թախանձագին խնդրանք բնակիչներին, մնացեք տանը, դուրս մի եկեք առանց հրատապ անհրաժեշտության»,- հայտնել Է Գարիևան։

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են Դաղստանի Դերբենտ քաղաքի սինագոգի և եկեղեցու վրա:

«Դաղստանի ՆԳՆ հերթապահ վարչության տվյալներով՝ մոտավորապես ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00-ին) Դերբենտում անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են սինագոգի և եկեղեցու վրա»,- ասել էր նա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Նաև եկեղեցու հոգևորական է զոհվել։ Կասկածյալները փախուստի են դիմել սպիտակ «Volkswagen Polo» մակնիշի 921 պետհամարանիշի ավտոմեքենայով։

Դեպքի վայր են մեկնել Քննչական կոմիտեի աշխատակիցները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Գրեթե միաժամանակ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում անհայտ անձինք հարձակվել են Երմոշկինի փողոցում գտնվող ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է մեկ ոստիկան, ևս վեցը՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։

Հարձակվողներին ինքնությունը պարզվում է։

Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, և այժմ միջոցներ են ձեռնարկվում եկեղեցու և սինագոգի վրա կրակած գրոհայիններին չեզոքացնելու համար։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) տեղեկատվական կենտրոնի աղբյուրներին։

«Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, ահաբեկչական հանցագործությունները կասեցնելու և զինված հարձակման մեջ ներգրավված անձանց ձերբակալման նպատակով Դաղստանի Հանրապետության ՌԴ ԱԴԾ վարչության պետը որոշել է հակաահաբեկչական գործողություն իրականացնել և ՀԱԳ իրավական ռեժիմ սահմանել», - ասված է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:

Այժմ աշխատանքներ են տարվում զինված անձանց որոնելու և վնասազերծելու ուղղությամբ, որոնք կրակել են Մախաչկալայի և Դերբենտի եկեղեցիների և սինագոգի շենքերի վրա։

Վաշինգտոնը պատասխանատու է Սևաստոպոլում խաղաղ բնակիչների վրա հրթիռային հարձակման համար, քանի որ ամերիկյան ATACMS հրթիռների բոլոր թռիչքները մուտք են արվում ամերիկյան մասնագետների կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների թռիչքային առաքելությունները մուտքագրվում են ամերիկացի մասնագետների կողմից՝ հիմնվելով ԱՄՆ արբանյակային հետախուզության տվյալների վրա, ուստի Սևաստոպոլում խաղաղ բնակչության վրա կանխամտածված հրթիռային հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Վաշինգտոնը»:
ՌԴ ռազմական գերատեսչությունն ընդգծել է, որ նման գործողություններն անպատասխան չեն մնա։

Հունիսի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:15-ին կանխամտածված ահաբեկչություն է իրականացվել Սևաստոպոլ քաղաքի վրա ամերիկյան հինգ օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռներով՝ հագեցած կասետային մարտագլխիկներով։ Հրթիռային հարձակումը հետ մղելիս ռուսական հակաօդային պաշտպանությունը որսացել է չորս հրթիռ։ Հինգերորդ ամերիկյան հրթիռի բեկորային մարտագլխիկի պայթյունն օդում հանգեցրել է բազմաթիվ զոհերի Սևաստոպոլի խաղաղ բնակիչների շրջանում։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել և տարբեր ծանրության վիրավորում է ստացել 124 մարդ, որոնցից 27-ը երեխաներ են։ Զոհվածների թվում 2 երեխա կա։

Իրանը մշակում է օֆշորային ռիալի (Իրանի դրամական միավոր) գաղափարը, որը նախատեսում է շուտով գործի դնել Ռուսաստանի հետ ֆինանսական գործարքներում:

Թվային ռիալը հանրային շրջանառության մեջ դնելու նախագծի բացման ժամանակ հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը:

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՀՀ-ում տապալվեց հերթական ընդդիմադիր շարժումը. Փաշինյան.

Տեսանյութ 

Տեխասի համալսարանի MD Anderson Cancer Center-ի գիտնականները ցույց են տվել, որ տելոմերազ ֆերմենտի յուրահատուկ ենթամիավորի «պատանեկան» մակարդակի թերապևտիկ վերականգնումը կարող է զգալիորեն նվազեցնել ծերացման նշաններն ու ախտանիշները նախակլինիկական մոդելներում, փոխանցում է Նյուզը:

Եթե ​​այս արդյունքները հաստատվեն կլինիկական փորձարկումներում, դա կարող է ունենալ թերապևտիկ նշանակություն տարիքային հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են Ալցհեյմերը, Պարկինսոնը, սրտի հիվանդությունը և քաղցկեղը: Cell ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը հայտնաբերել է ցածր մոլեկուլային միացություն, որը վերականգնում է տելոմերազի հակադարձ տրանսկրիպտազի (TERT) ֆիզիոլոգիական մակարդակը, որը սովորաբար ճնշվում է ծերացման սկզբում:

Ավելի հին լաբորատոր մոդելներում TERT մակարդակի պահպանումը նվազեցնում էր բջիջների ծերացումը և հյուսվածքների բորբոքումը, խթանում նոր նեյրոնների ձևավորումը, բարելավում հիշողությունը և ուժեղացնում նյարդամկանային ֆունկցիան, ինչը մեծացնում էր ուժն ու կողմնորոշումը:

Գիտնականները պարզել են, որ TERT-ը ոչ միայն երկարացնում է տելոմերները, այլև գործում է որպես տրանսկրիպցիայի գործոն, որն ազդում է բազմաթիվ գեների արտահայտման վրա, որոնք կառավարվում են նեյրոգենեզով, ուսմամբ ու հիշողությամբ, բջիջների ծերացմամբ և բորբոքմամբ:

«TERT-ի էպիգենետիկ ճնշումը կարևոր դեր է խաղում բջիջների ակտիվության նվազման հարցում, ինչը նկատվում է ծերացման սկզբում, կարգավորելով գեները, որոնք մասնակցում են ուսուցման, հիշողության, մկանների ֆունկցիայի և բորբոքման մեջ,- պատմել է բժշկական գիտությունների դոկտոր,  քաղցկեղի կենսաբանության պրոֆեսոր Ռոնալդ Դեպինյոն:- Երիտասարդ տարիքում արյան մեջ TERT-ի մակարդակը դեղաբանորեն վերականգնելով, մենք վերածրագրավորեցինք այս գեների արտահայտումը, ինչը հանգեցրեց ճանաչողական ֆունկցիայի և մկանների աշխատունակության բարելավմանը՝ միաժամանակ վերացնելով տարիքային բազմաթիվ հիվանդությունների հետ կապված հատկանիշները»:

Սերգեյ Բեսեդան ազատվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ Ռուսաստանի ներսում և նախկին ԽՍՀՄ երկրներում տեղեկատվություն հավաքող 5-րդ ծառայության պետի պաշտոնից:

Այս մասին, ըստ Հրապարակի, տեղեկացնում է moscowtimes-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ այդ պաշտոնին նշանակվել է մինչ այդ հակահետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոմովը, իսկ Բեսեդային նշանակել են ԱԴԾ տնօրենի խորհրդական, նրա հրաժարականի ֆորմալ առիթը օրենքով սահմանված 70-ամյա տարիքին հասնելն է:

Ֆոտո

Դուբայի երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել է. բնակիչները տարհանվել են

Թրամփը՝ Պուտինին. ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել միջուկային խնդրի շուրջ իրանցիների հետ աշխատանքը

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները չեն կայանա. Օմանի ԱԳ նախարար

Գեներալ Մաջիդ Մուսավին նշանակվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար

Բայրամովն Արաղչիին վստահեցրել է, որ Ադրբեջանի տարածքից Իրանի վրա հարձակումներ չեն լինի

Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը

ԱՄՆ-ն հույս ունի Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավար

Թեհրանն այլևս պաշտպանված չէ․ Իսրայելի ՊՆ

Կայա Կալասը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման կապակցությամբ

Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Չեինք ցանկանա, որ Ուկրաինային տրվող օգնությունը նվազեր Իրանի պատճառով. Զելենսկի

ԱՄՆ-ն հրաժարվել է Ուկրաինային 300 միլիոն դոլարի օգնություն տրամադրել

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ծառեր են կոտրվել, թիթեղներ պոկվել

Հարվածելու ենք այաթոլլաների ռեժիմի բոլոր օբյեկտներին. Նեթանյահու

«Իրանի և Իսրայելի միջև լայնածավալ պատերազմ չի լինի, լարվածությունը կթուլանա»․ Տիգրան Դավուդյան