Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հանդիպել է Ջեյհուն Բայրամովին։
Քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարները, գործընթացի ներկայիս վիճակը։
Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջները այս գործընթացի հիմնական խոչընդոտն են։
Բայրամովի և Խովաևի հանդիպումը կայացել է Բաքվում։
Զարմանալի է, որ Փաշինյանը խոսում է գաղափարախոսությունից, նա ասում էր, որ զուրկ է «իզմերից» , կամ՝ որտեղի՞ց որոշեց, որ ժողովուրդը համաձայնվել է իրական Հայաստանի տեսլականի հետ և ինքը դա պետք է իրականացնի։ Նա սպառողական հասարակություն է ուզում մեզանից ստանալ, խաղում է կեղտոտ բնազդների վրա, որտեղ հաց՝ այնտեղ կաց։ Հիմա էլ Ալիևի սիրտը հովացնելու համար հարձակվեցին Արցախի մշտական ներկայացուցչության վրա, նույնիսկ վախենում են արցախցիների վերադարձի իրավունքից խոսել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Անդրադառնալով Բաքվի այն պնդումներին, որ Երևանի փոխանցած ականապատ դաշտերի քարտեզները 25 տոկոսով են ճշգրիտ և ոչ բոլոր տարածքներն են ներառում, պատգամավորը նշեց, որ իր կարծիքով, Ադրբեջանը պատրվակներ է հավաքում՝ հնարավոր ագրեսիայի համար․ իբր կորուստներ ունեցանք, քարտեզները ճիշտ չէին։ Դրա համար թուրքին բան տալուց առաջ մի բան պետք է վերցնի ու երաշխիք ունենա, որ մեր դեմ չի օգտագործվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հունիսի 27-ից Կենդանակերպի որոշ նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը։ Նրանց կյանքում մեծ գումարներ կհայտնվեն, դրամապանակները հնարավորինս սեղմվելու են, բազմանիշ գումարներ են մուտքագրվելու նրանց հաշիվներին։ Ըստ Մեդիահաբի՝ հաջողակների ցանկում են Ջրհոսները, Ձկները և Կույսերը։
Ջրհոսի ֆինանսական «անվտանգության բարձիկը» մեկ հարվածով կլրացվի։ Աշխատավարձի բարձրացման միջոցով կկարողանաք զգալի խնայողություններ անել։ Ապացուցեք ղեկավարությանը, որ դուք արժանի եք աշխատավարձի բարձրացմանը՝ որոշումը երկար սպասել չի տա:
Ձկները կսկսեն շրջվել հարուստ մարդկանց շուրջը: Սա կարևոր դեր կխաղա հարստության նկատմամբ ձեր վերաբերմունքը զարգացնելու գործում։ Դուք կսկսեք այլ կերպ վերաբերվել փողի հետ։ Խնայելը ձեզ օգուտ կտա։
Կույսերը կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը՝ ինչ-որ մեկին ստիպելով փակել հին պարտքը։ Դուք չպետք է ծախսեք ամբողջ գումարը միանգամից. ներդրումներ կատարեք շահութաբեր բիզնեսում: Պասիվ եկամուտը կօգնի ձեզ ապագայում։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դեգրադացվել է և ծառայում է Արևմուտքի շահերին, ինչը նման փորձերին ավելի արդյունավետ հակազդեցություն է ենթադրում։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատմեցինք, թե ինչպես ենք համագործակցում Միավորված ազգերի կազմակերպությունում ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում՝ չնայած այն բանին, որ վերջինս ամբողջությամբ դեգրադացվել է և սկսել, ըստ էության, սպասարկել Արևմուտքի շահերը։ Այնուամենայնիվ հենց սա էլ պահանջում է ավելի արդյունավետ հակազդեցություն Հելսինկյան եզրափակիչ ակտից ի վեր ԵԱՀԿ-ի գործունեության հիմքում դրված բոլոր սկզբունքները վերաշարադրելու ու մոռացության մատնելու նման փորձերին», - ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն չի կարողացել դառնալ կազմակերպություն, որը հոգում է իր անդամների մեծամասնության շահերի մասին։
«Այն, ըստ էության, վերածվել է գործիքի նրանց ձեռքին, ովքեր օվկիանոսից այն կողմ մանիպուլացնում են եվրոպական գործընթացներն և վերջին տարիներին պարզապես ենթարկեցրել են Եվրոպան իրենց շահերին ու ազատվել դրանից որպես տնտեսական մրցակից», - հավելել է Լավրովը։
Ռուսաստանում կարգելափակվեն Եվրամիության 25 երկրի տասնյակ առաջատար լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներ, աս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը նշում է, որ նման քայլը պատասխանն է ռուսական երեք լրատվամիջոց արգելափակելու ԵՄ-ի որոշմանը։
ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած ցանկում ընդհանուր առմամբ ներառվել է 81 լրատվամիջոց՝ գերմանական Spiegel-ը և FAZ-ը, ֆրանսիական Le Monde-ը և Liberation-ը, իսպանական El País-ը, իտալական La Stampa-ն և La Repubblica-ն, France Presse գործակալությունը և մի շարք երկրների հանրային հեռուստառադիոընկերությունները:
Մոսկվան մեղադրում է եվրոպական լրատվամիջոցներին «հատուկ ռազմական գործողության առաջընթացի մասին սուտ տեղեկությունների համակարգված տարածման մեջ»: Դիվանագիտական գերատեսչությունը միաժամանակ նշում է՝ «եթե ռուսական լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումները հանվեն, ռուսական կողմը նույնպես կվերանայի իր որոշումը»։
Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների և խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու մեղադրանքով։
Խոսքը մասնավորապես 2022 թվականի հոկտեմբերից մինչև մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների մասին է։
Պաշտոնական Մոսկվան առայժմ չի արձագանքել դատարանի այդ որոշմանը։
Ուկրաինացի երեխաների ապօրինի տարհանման մեղադրանքով 2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային։
24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն Փարաքար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը և Մերձավան վարչական շրջանի ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը գտնվում են Քննչական կոմիտեում։
24News-ին հասած տեղեկությունների համաձայն, համայնքի նախկին ղեկավարը և վարչական շրջանի ղեկավարը թույլ են տվել ենթադրյալ չարաշահումներ։
24News-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, վերջինս նշեց, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվություն չկա։
Մենք կապ հաստատեցինք Փարաքար խոշորացված համայնքի ներկայիս ղեկավար ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկատվությունը, որ Մինասյանն ու Ախտոյանը հրավիրվել են Քննչական կոմիտե․
«Մեզանից լավ գիտեք ինֆորմացիան, էլ մեզնից ի՞նչ պետք է իմանաք, ինչ կա՝ մանրամասն գիտեք, ուզում եք, կնիքե՞մ ես ձեր ասածները, ինչ գիտեք՝ ճիշտ է»,- ասաց Գյուլնազարյանը։
Սակայն, թե ի՞նչ գործի շրջանակներում են հրավիրվել կոմիտե, համայնքի ղեկավարը տեղեկություն չունի․
«Այ նախաքննության վերջանալուց հետո կիմանանք, ոչինչ չեն ասել՝ ճիշտն ասած։ Առավոտյան եկել ենք աշխատանքի, աշխատակիցները (իրավապահները - խմբ.) եկել են, ներկայացել են, մի քանի փաստաթուղթ են ուզել, մենք էլ տվել ենք։ Մնացածը՝ նախաքննությունից հետո, խոստանում եմ զրուցենք, Ձեր բոլոր հարցերին պատասխանեմ», - ասաց նա:
Հարցին, իսկ պաշտոնը ստանձնելուց հետո փաստաթղթերին չի՞ ծանոթացել՝ Փարաքարի նախկին համայնքապետը և Մերձավանի վարչական շրջանի ղեկավարը գուցե խախտումներ են թույլ տվել, Գյունազարյանը նշեց․
«Ճիշտն ասած՝ մենք դեռ հանձնում ընդունում էլ չենք հասցրել անել, որովհետև դուք էլ գիտեք, որ Մինասյանը Դավիթը հրաժարական է տվել, մինչև էդ իմպիչմենտի գործընթաց հայտարարվեց, հրաժարական տվեց, հետո իմ երդմնակալության արարողությունը և փաստաթղթաշրջանառությունը ամբողջովին չի, որ գույքագրված է, ուստի ձեր հարցին չեմ կարող սպառիչ պատասխան տալ»։
Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը մայիսի 22-ին հրաժարական էր ներկայացրել ու պաշտպանել ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունն այն բանից հետո, երբ իր խմբակցության անդամներից մեկը միացել էր իրեն անվստահություն հայտնելու գործընթացին:
ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, և արտատարածաշրջանային դերակատարների մուտքը Հայաստան հետևանքներ կունենա։
Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտափորձագիտական 10-րդ համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք։
«Այնպիսի կեսկատակ կա, որը Նիկոլ Վովաևիչն ասել է հարցազրույցներից մեկում։ Պատասխանելով հարցին, թե երբ կանդամակցեր ԵՄ-ին, եթե հնարավորություն ունենար ինքնուրույն ընտրել, Փաշինյանը կատակել է`այս տարի։ Նաև քննարկումներ են ընթանում ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացման շուրջ»,- հիշեցրել է Օվերչուկը։
Նա նաև մատնանշել է հայ հասարակության որոշակի դժգոհությունները Ռուսաստանի նկատմամբ։
«Համենայն դեպս, նման տեսակետ կա, և դա պետք է հասկանալ։ Բայց պետք է նաև հասկանալ, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։ Այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, պետք է ընկալել որպես վճար, որը մենք տալիս ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար։
Հետևաբար, ինչ-որ արտատարածաշրջանային խաղացողների գալն այնտեղ, իհարկե հետևանքներ կունենա։ Մենք այստեղ նվերներ չենք բաժանում։ Մենք շահագրգռված ենք կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, լավ եղբայրական հարաբերություններով», - ասել է Օվերչուկը։
Երեկ՝ հունիսի 24-ին, մահացած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանը Գեղարքունիքի Կարմիրգյուղից էր։
NEWS.am-ին վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը պատմեց, որ 19-ամյա Դավիթը տան ավագ զավակն էր, իրենից փոքր ևս մեկ եղբայր ուներ։
«Ընտիր երեխա էր, համեստ ապրող մարդիկ են, արտագնա աշխատանքի էր մեկնում հայրը։ Մեկ տարվա ծառայող էր»,- ասաց վարչական ղեկավարը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։