Սև բերետավորների նոր խմբաքանակ է գալիս Կիրանց
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Բագրատ Սրբազանը ընդամենը մի քանի օրում կարողացավ հասարակական այնպիսի տրամադրություններ գեներացնել, որ Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել, որպեսզի փորձի դիմացն առնի։
Ակնհայտ է, որ իշխանական քարոզչամեքենան չի կարողանում շարժմանը դիմադրել, ստիպված Նիկոլն է իրա վրա վերցնում այդ պրոցեսը։
Երկրում քաղաքական ճգնաժամ է»։
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, մեծ թվով ոստիկանական ուժեր կան գյուղում: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, NEWS.am-ին հայտնեցին Կիրանցի բնակիչները:
«Անորոշության մեջ ենք, հուսահատված, չգիտենք` ինչի սպասենք: Հիմա հավաքվել ենք գյուղի մեջ, հետևում ենք աշխատանքներին, բայց ոստիկանները գյուղացիներից շատ են»,-ասաց գյուղի բնակիչներից մեկը:
«Գյուղը չէինք կարող անտեր թողնել, մեր երեխեքին ո՞նց մենակ թողնեինք»,-ասաց նա` պարզաբանելով, թե ինչու՞ գյուղի մի մասը դեպի Երևան երթին չի մասնակցում:
Կիրանցիների խոսքով, թեև գյուղում իրավիճակը դեպի դրականը չի փոխվել, ծնողներն արդեն երեխաներին դպրոց են ուղարկում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Իսկ
Չնայած այդ ամենին` հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն շուրջ 40 սահմանային սյուն է տեղադրվել:
Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։
Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։
Բագրատ Սրբազանին քայլերթի ընթացքում մոտեցող քաղաքացիների պարզ ու մարդկային դեմքերը տեսնու՞մ եք: Տեսնու՞մ եք, թե ինչպես են բարևում, գրկախառնվում, ժպտում:
2018-ից այս կողմ մեր ազգը էս պարզ ու մարդկային ժպիտին կարոտ էր մնացել, որովհետև այսօրվա կառավարիչների խոստացած սիրո ու համերաշխության փոխարեն պառակտում ու ատելություն էր, հայհոյանք ու անեծք էր տիրում:
Այս պայքարը ճիշտ հիմքի վրա է դրված ու այն պետք է հաջողի: Եկել է սատանայի գլուխը կտրելու ժամանակը:
Տիգրան Վարդանյան
Վաղ առավոտյան մայրաքաղաք Երեւանից քաղաքացիները մեքենաներով մեկնել են Հաղարծին՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որը քայլերթով շարժվում է դեպի Երեւան:
Նշենք, որ քաղաքացիների թիվն այնքան շատ է եղել, որ չեն կարողացել մտնել Հաղարծինի վանք եւ մասնակցել առավոտյան մատուցված Սուրբ Պատարագին:
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջեւանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:
Քայլերթին է միացել են նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, «Հայաքվե» նախաձեռնության անդամներ, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումները:
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 5-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը շարունակվում է Հաղարծինից դեպի Երեւան: Ճանապարհին քայլերթի մասնակիցներին են միանում, կամ ողջունում վբազմաթիվ քաղաքացիներ:
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջեւանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:
Քայլերթին է միացել են նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, «Հայաքվե» նախաձեռնության անդամներ, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումները:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պատարագով:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։
Ա'յ անամոթներ, էդ տղերքը նաև հանուն ձեզ են զոհվել, դուք արժանի չեք.
Կիրանցում գերլարված վիճակ է
Մանրամասները՝ տեսանյութում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու.
Կիրանցի կին
Մանրամասները՝ տեսանյութում
Սև բերետավորների նոր խմբաքանակ է գալիս Կիրանց
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա:
Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը:
Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ:
Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել:
Բերման ենթարկվածնեուի մեջ կան նաև անչափահասներ:
Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»: