Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցը նման էր դավադրության մեջ ներքաշված, բայց դեռևս պատասխանատվության չենթարկված մարդու հաթաթաների:
Արտաքին քաղաքական թեմաների վերաբերյալ նրա ճամարտակություններին չարժե անդրադառնալ, քանի որ դրանց հետևանքները առավել քան ողբերգական են: Հենց իրենց «վարած արտաքին քաղաքականությունն» է նաև պատճառներից մեկը, որ Նիկոլի ու ՔՊ վարկանիշը վախվորած թաքնվել է ոստիկանության վահանների հետևում:
Ժողովրդի մասին Ալենի դատողությունները ևս կեղծ են ու անիրատեսական: Ժողովրդի ճնշող մեծամասնությունն այլևս իրենց հենարանը չեն: Գուցե ժողովրդի մի մասը նաև ընդդիմության հետ չեն, բայց հաստատ ծափահարելով տոնելու են կապիտուլյացիայի և նսեմացման դեմ պայքարող ժողովրդական հատվածի հաղթանակը:
Քաղաքական օրակարգերի մասով՝ Ալենը կրկին սխալվում է: Կյանքը ցույց է տալիս, որ հենց ընդդիմությունն ունի հրապարակված օրակարգ՝ բաղկացած մի քանի կետերից: Իսկ Նիկոլի և Ալենի քաղաքական օրակարգի բացակայությունն ակնառու է. ադրբեջանական միակողմանի պահանջների կատարում, խաղաղության խոստման ձախողում, հայկական կամ խաղաղության խաչմերուկի ֆիկցիա (չգոյություն), քարուքանդ եղած ասֆալտապատում և ոստիկանության ռեսուրսից կառչած իշխանություն:
Ալենը իր ճեպազրույցում Բագրատ Սրբազանին «իրավունք վերապահեց» աղոթքներ հնարել: Կարծում եմ վատ խորհուրդ չէ, որովհետև Քրիստոնեությունն այնքան ներողամիտ և հումանիստական հավատք է, որ գուցե նաև հայրենիքի դեմ գործած դավադրության ապաշխարհության աղոթք ևս պետք է ունենա: Գուցե:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի «մերժված լինելու» մասին Ալեն Սիմոնյանի հերթական դատողություններին՝ ապա պետք է խորհուրդ տամ՝ պլաստինկան փոխե՛ք: Արդեն չեն աշխատում ձեր մանիպուլյացիաները: Հայ ժողովրդին խաբելու և մոլորեցնելու ձեր ռեսուրսները վաղուց սպառվել են: Ժամանակն արդարեցրել ու ցույց է տվել, թե ով ի՞նչ է արել մեր երկրի ու ժողովրդի համար:
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյան
Դրանք բոլոր սրբություններին կդավաճանեն, բացի կերակրատաշտից. Սամվել Նիկոյան
Սրբազանի խոսքը հասու է բոլորին, ՀՀ-ի գահավիժումը կկասեցվի․
ՔՊ-ն լուրջ տեսակետ երբեք չի ասել
#ՀՐԱՏԱՊ. ԱԺ-Ն ՄԵՐԺԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ՝ ՀՐԱՎԻՐԵԼ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ոստիկանները փշալար են տեղադրել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց գնացող հատվածում:
Նշենք, որ երեկ, երբ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց, ոստիկանները պատ կազմած թույլ չտվեցին մտնել Դեմիրճյան փողոց: Դեմիրճյան փողոցը փակ էր նաեւ Պռոշյան փողոցի կողմից:
Շարժման մասնակիցները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում, որտեղ բազմաթիվ վրաններ են տեղադրել:
Չենք թողնելու գործի գան, եթե ԱԺ-ն մերժի անվստահության գործընթացի մեր պահանջը.
Բագրատ Սրբազան
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 10-ին, կազմել է 387.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.10 դրամ (նվազել է 6.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.98 դրամ (նվազել է 3.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-391.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 407-418 դրամով, վաճառվում է 422.5-425 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.04-4.33 դրամով, վաճառվում է 4.39-4.58 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:
Եվրոն գնվում է 417-418 դրամով, վաճառվում է 421-423 դրամով:
Ռուբլին գնվում է 4.28-4.30 դրամով, վաճառվում է 4.35-4.37 դրամով:
Համբերություն է պետք, որ շարժումն ունենա հաջողություն: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Ստրատեգիական համբերությունը շատ կարևոր է, եթե մենք ունենանք համբերություն, հաջողություն ունենալու ենք։ Հայաստանում ստեղծվել է լուրջ ճգնաժամ, ստեղծվել է լուրջ ներհանրային, տոքսիկ մթնոլորտ և ստեղծվել է լուրջ լարվածություն մեր սահմաններին և այս ճգնաժամը պետք է հաղթահարվի։ Ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը նոր իշխանությունն է։ Նոր սոլիդ իշխանություն, որը կփորձի խաղաղություն բերել երկրի ներսում և սահմաններին»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Շարժումն ընթանում է բավականին գրագետ։ «Ես կարծում եմ՝ Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին, ունի կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս, նոր սոցիալական շերտեր են միանալու»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է իշխանությանը, Հովհաննիսյանը նշեց, որ այս Շարժումը նրանց համար լավ շանս է՝ սահուն, անցնցում, խաղաղ, բանակցային ճանապարհով իշխանության հանձնման համար։ «Այս երկրին ո՛չ ցնցում է պետք, ո՛չ արյուն, ո՛չ նոր լարվածության փուլեր են պետք։ Եթե նրանց հաշվարկը շարժումը ինչ-որ պահից մարելն է, բա դրանից հետո ի՞նչ է լինելու, դրանից հետո լինելու է ռադիկալիզացիա»,- ասաց նա։
Ըստ նրա Շարժման նկատմամբ նաև բավականին դրական արտաքին ֆոն կա։
Ո՞վ է Ալեն Սիմոնյանը, ես նման մարդու չեմ ճանաչում, իրենց դատարկ խոսքերը մի' վերարտադրեք.
Սրբազան