Live24
Նոյեմբերի 03, 2025
Live24

Live24

Լուրեր

Բաղրամյան պողոտայում իր ելույթի ժամանակ Բագրատ Սրբազանը նշեց. «Վաղը չէ մյուս օրը` հունիսի 12-ին մեր տված ժամանակի վերջնաժամկետն է, չափազանց կարևոր օր է

Կարևորագույն իրադարձություններ են լինելու և պարտադիր է բոլորիդ ներկայությունը:

Այստեղ մեծ թելադրող ուժ պիտի լինի: Եթե այստեղ երեկվա չափ ուժ եղավ, մեր հարցերը հանգիստ լուծվելու են, ոչ իրենց փշալարներն են իրենց օգնելու, ոչ ջրցանները, ոչ էլ իրենց ահասարսուռ տեսքները: Մենք մեր պահանջը պիտի իրականացնենք մեր համառության շնորհիվ:

Ամեն մեկդ զանգեք ձեր ծանոթների ու հրավիրեք այստեղ, կգան, լավ չեն գա, հետո կգան: Այս մարդկանց հեռացնելու միակ ուղին մեր պարտադրանքն է: Լավ մտապահեք` հունիսի 12-ին, ժամը 15:00-ին, այդ օրը մեր կյանքում կարող է շատ բան փոխել»:

Հայ իրականության մեջ մերկանալը նույնիսկ մասամբ՝ մեծ համարձակություն է պահանջում: Աղջիկներին պիտակավարովում են ամենավերջին ձևերով, սակայն դա առավել հայտնի դառնալու ամենահեշտ ճանապարհն է:

Պատահական չէ, որ հայ հայտնիներից շատերը մերկացել են կարիերայի սկզբում, իսկ հետո հրաժարվել բաց ֆոտոշարքերից: Այս անգամ փորփրել եմ հայ հայտնիների մերկ արխիվները, քանի որ հայ իրականության մեջ կիսամերկ լուսանկարվելն էլ է համարձակ քայլ, առանձնացրել եմ նաև կիսամերկ լուսանակարները:

 

  

Նյութի աղբյուր՝ Աստղային կյանք 

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով ավելի վաղ հրավիրվել էր Մոսկվա խորհրդակցությունների, վերադարձել է Երեւան:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը

«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է կոնսուլտացիաների և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է», - ասել է Միխայիլ Գալուզինը։

ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանի Մոսկվա խորհրդակցությունների կանչի մասին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  կարգադրություն է ստորագրել․

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.

«Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»։

Հայաստանից Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ խոսնակը։

Համաժողովին Վրաստանից կմասնակցեն վարչապետը, ԱԳ նախարարը, իսկ Ադրբեջանից՝ ԱԳ նախարարը։

Հունիսի 11-ից 12-ը Բեռլինում Ուկրաինայի վերականգնման օրակարգով միջազգային համաժողովը կազմակերպում են Գերմանիան և Ուկրաինան:

«Էս օրերին ամենաշատն ասում են` երբ եք էդ մարդկանց հավաքելու փողոցներից: Մեծամասնությունը հենց դրանից ա դժգոհում: Մենք էլ ասում ենք` դե մեր քաղաքացիներն են, իրենց բողոքելու իրավունքն ունեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նկատողությանը, որ իշխանությունը զորքով է պաշտպանվում իր քաղաքացիներից, նա պատասխանեց. «

«Ես ինքս փողոցում քայլում եմ մենակ, ի տարբերություն՝ ընդդիմության առաջնորդների, շարժման առաջնորդի, ես թիկնապահներ չունեմ։ Վերջին անգամ շաբաթ օրն եմ քայլել՝ Գինու փառատոնին»։

Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել։ Այս մասին հայտնում են 24news-ը և Լենտան-ն՝ հղում անելով Aviaincident տելեգրամ ալիքին:

Նշվում է, որ խոսքը Սամարա-Երևան չվերթն իրականացնող Airbus A319 օդանավի մասին է: Դեպքը տեղի է ունեցել կիրակի:

Նշվում է, որ վայրէջքն անցել է անվտանգ, ինքնաթիռում գտնվող ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։

Այս պահին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ազգային ժողվում է: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը, արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։

Հիշեցնենք, որ խորհրդարանի 33 ընդդիմադիր պատգամավորներ իրենց ստորագրությամբ ԱԺ Խորհրդից պահանջել են վաղը՝ հունիսի 11-ին, գումարել արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի օրենսդիրի կոչը՝ ուղղված կառավարությանը հրաժարական տալու պահանջով։

Այս պահին Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերի հետ կարճ քննարկում է անցկացնում Բաղրամյան պողոտայում։

Քիչ անց նա կհայտաարի հետագա անելիքների մասին

Մենք ալյևս չենք խոսելու սահմանազատում, սահմանագծում տերմիններով: Հայրենիք հանձնելու մասին է էս ամբողջ պատմությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներին ասաց Բագրատ Սրբազանը:

«Եթե չկանխենք, շարունակաբար է դառնալու՝ Վերին Ոսկեպար, Ազատամուտ են հասնելու: Ամեն ինչ հանձնելու են իրենց աթոռը պահելու համար: Սա մեր երկրի պատկերն է: Կասեցնելու պահանջը մեկն է՝ այս մարդու հեռացումը»,-հավելեց նա: 

«Երկուշաբթի օրով՝ աշխատանքային ժամին այսքան մարդու ներկայությունը արդեն իսկ վկայում է այն մասին, որ մեր երկրում փոփոխությունների գործընթացները չեն ավարտվելու: Ի հեճուկս բոլոր զազրախոսների, չեն ավարտվելու: Դուք այնքան խորությամբ եք այդ ցավը հասցրել մարկանց, այնքան բազմակողմանի, որ այդ գործողությունների ընթացքը չի ավարտվելու»,-ասաց նա՝ նշելով, որ իրեն չի հուզում, թե ինչ վերագրումներ են անում իշխանության ներկայացուցիչները:

«Թող ասեն, որ մարդկանց բախումների ենք տանում: Բախում հրահրողն էլ եք դուք, անօրեն գործողն էլ եք դուք, մարդկանց խափած քվեով այդ փափուկ աթոռներին հայտնվածն էլ եք դուք»,-ասաց նա: 

Ֆոտո

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների

Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ. Զախարովա

Վանաձորում փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դի են դուրս բերել

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

Փլուզում Վանաձորում. կա զnհ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

Diplo–ն հայտարարել է, թե հարաբերությունների մեջ է եղել և Կանադայի նախկին վարչապետի և Քեթի Փերիի հետ

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար