Live24
Նոյեմբերի 04, 2025
Live24

Live24

Լուրեր

Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը տեսիլք է եկել, ինձ ասել է ներեմ.

Գեղամ Նազարյան

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» դաշինքի քայլը չեմ ողջունում, ԱԺ-ն ոչ թե ուղերձով պետք է հանդես գա, այլ իմպիչմենթ սկսի․

Էդգար Ղազարյան

Մանրամասները՝ տեսանյութում

Մեծ թակարդ կա՝ նախկին ու ներկա բաժանումը, այսօր ամեն ինչ պետք է ստորադասվի գլխավոր նպատակին

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ուղիղ միացում | LIVE

Սրբազանն աջակիցների հետ ակցիա է իրականացնում․

Բաղրամյան պողոտան 2֊րդ օրն է՝ փակ է

#ՀԻՄԱ

Երկուշաբթի այցով Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նույն օրը Մոսկվայում հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։

Այս մասին հայտնում է Sabah թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ հանդիպումներում քննարկվել են Ուկրաինայում կարգավորումը, իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայում և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։

Մինչ 2023 թվականին արտգործնախարար նշանակվելը, Ֆիդանը երկար ժամանակ գլխավորել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը:

Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է հացադուլ սկսելու մասին։

«Բողոքելով իշխանութեան Հայաստանը ոչ իրավական դարձնելու դեմ հունիսի 10 -ից հացադուլ եմ սկսում»,- գրել է Հայրիկյանը։

Հայաստանի այս իշխանությունը մի շատ վտանգավոր գործընթաց է սկսում՝ սորտավորում է մարդկանց և հոգևորականներին համարում երկրորդ սորտի մարդիկ, ասում՝ ձեր զգեստը հանեք, դրանից հետո նոր իրավունք կունենաք մասնակցել պետության գործերին։

Այսպիսինն է այս իշխանության ընկալումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ. սա դեռ բավարար չէ, հիմա նաև սուր են ճոճում հոգևորականների ուղղությամբ։

168 TV «Ռեվյու» հաղոդրաշարի եթերում, խոսելով ՔՊ-ական իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու և եկեղեցու սպասավորների դեմ տարվող արշավի մասին, նման արձանագրում կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Բագրատ Սրբազանից հիմա ինչո՞ւ են վախենում. վախենում են, որովհետև, երբ մարդը կորցնելու բան չունի, մինչև վերջ գնալու է։ Նրա հետ առևտուր անել հնարավոր չի լինելու»,- ասաց Հայր Ռուբենը։

Նրա խոսքով՝ Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժումն այս տարի չէ, որ ծնվել է. այն ծնվել է սրբազանի մտքում դեռ 4 տարի առաջ, երբ նա խոսում էր Տավուշի մարզի տարածքներն Ադրբեջանին հանձնելու այս իշխանության հանձնառության մասին։

«Փակագծեր եմ ուզում բացել. մինչև այս շարժումը գործնականորեն սկիզբ առնելը Սրբազանին են այցելել բազմաթիվ դեսպաններ, որոնց մեջ, ի դեպ, չի եղել Ռուսաստանի դեսպանը։ Բագրատ սրբազանի հետ հանդիպելու փորձ է արել նաև Նիկոլ Փաշինյանը։ Նման փորձ նա արել է այս շարժման սկսվելուց առաջ։

Փաշինյանը Սրբազանի հետ հանդիպելու առաջարկ է արել մեկ շաբաթ առաջ այն բանից, երբ ինքը ծաղրեց Սրբազանի մատուցած պատարագը՝ ասելով, թե ստենդափ պատարագ են անում։ Պարզ է, որ ուզում էր հանդիպել, որովհետև հասկանում էր՝ դիմադրության օջախ կա Տավուշում, ինչը կա նաև հիմա»,- ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ հարց տալով ՔՊ-ականներին՝ ի՞նչ փոխվեց ձեր կյանքում, չէ՞ որ ձեր ղեկավարը Բագրատ սրբազանի մոտ ուղակել էր մեկին, որը Փաշինյանի խոսքերն է փոխանցել սրբազանին, թե սրբազանը նվիրյալ հոգևորական է, այդ ինչպե՞ս եք հիմա նրան անվանարկում։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Մենք կապվեցինք ԱԺ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ եւ հարցրեցինք. «Այսօր գրվեց, որ 33 ստորագրություն կա՝ արտահերթ նիստ գումարելու միջնորդության ներքո, բայց Դուք չեք միացել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք»։

Նա ասաց. «29 հոգով էլ կարող են օրակարգ մտցնել, ի՞նչ կապ ունի իմ ստորագրությունը։

Հազար անգամ ասել եմ՝ 54 ձայն է ձեզ պետք՝ որոշում ընդունելու համար։ Ես դա սրբազանին էլ եմ ասել՝ 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված է։

Բարոյականություն պետք է ունենան, գոնե ինձ զանգեն, հարցնեն։

Եթե պետք է լինում, գիշերը ժամը 12-ին էլ ինձ զանգում-գտնում են, քնից հանում։ Բայց ինձ որեւէ մեկը չի զանգել, չի ասել, ես  տեղյակ չեմ։ Ժողովի ժամանակ մի տղամարդ է զանգել, քարտուղարուհիս հարցրել է` ո՞վ է, ի՞նչ ասենք պարոն Զաքարյանին, պատասխանել է՝ խոսակցություն ունենք հետը, չենք կարող ասել: Ո՞վ է զանգել»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը՝ «Հրապարակ» օրաթերթում

Ֆոտո

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների

Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ. Զախարովա

Վանաձորում փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դի են դուրս բերել

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

Փլուզում Վանաձորում. կա զnհ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

Diplo–ն հայտարարել է, թե հարաբերությունների մեջ է եղել և Կանադայի նախկին վարչապետի և Քեթի Փերիի հետ

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար