«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ: Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Կառավարության 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ նախատեսված է մինչև 2024 թ.-ի հունիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 000 դրամի չափով, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2024 թ.-ի հունիս ամիսը ներառյալ: Սրա արդյունքում 2024թ.-ի մայիսի 30-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2024 թ.-ի հուլիսի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ.-ի օգոստոսը ներառյալ:
Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ.-ի օգոստոսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ: Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 23 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թ.-ի հուլիս-օգոստոս ամիսների համար կազմում է 13.800.000 դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024 թ.-ի պետական բյուջեով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկրում ծավալվող ժողովրդական պայքարի ու ընդվզման խորապատկերում ուշադրություն է գրավում այն, որ Նիկոլ Փաշինյանն իր «փիարային խորդանոցում» գտավ փոշեկալած յուր հեծանիվը ու սկսեց քշել: Ինքնին հասկանալի է՝ թիկնազորով շրջապատված: Դե, առավոտյան այնքան շուտ, որ փողոցներում գրեթե մարդ չլինի: Ու էլի հասկանալի է՝ նկարահանելով, մոնտաժելով, հրապարակելով: Այս տեմպերով Փաշինյանը միգուցե հիշի նաև կարկանդակի կամ եգիպտացորենի կողրի մասին: Զուգահեռ, տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի տիկինը քայլում Երևանի ինչ-որ փողոցահատվածում, սրճում Վանաձորում... Դե, փիարը փիար է, ու միայն վարչապետի օրինակը պիտի տարածվեր «շարքերում»:
Ասում են՝ կարկառուն քպականներից մեկն էլ հիշել է, որ ստորգետնյա փոխադրամիջոց կա, և անգամ, օ՜, հրաշք, երթևեկել է մետրոյով (թեպետ իր պնդումից բացի, դրա այլ վկայություններ չկան): Իսկ այս ամենն իրականում մի տեսակ «հետիշխանափոխական» օրերի դեժավյուի է նմանվում, որ կարելի է պայմանականորեն բնորոշել որպես «ժողվարչապետ» ներկայացման հերթական արարներ: Իսկ ինչի՞ համար է այս ամբողջ ներկայացումը: Իրենց թիմին ու փոքրաթիվ կողմնակիցների՞ն են ուզում ցույց տալ, թե՝ ամեն ինչ OK է (Շամշադինի բարբառով ասած), առանձնահատուկ ոչինչ չի կատարվում, վիճակը վերահսկելի է: Հնարավոր է:
Բայց «դառը հաբն» այն է, որ թիմի ներսում էլ կույր չեն, հրաշալի տեսնում են, թե ինչ է կատարվում, անկախ այն բանից, թե ինչ «հունանավետիսյանական» խոսքեր են արտասանում տեսախցիկների առաջ: Իրականում Փաշինյանն ու յուր մերձավոր զինակիցները ամենադիտողունակ քաղտեխնոլոգից էլ լավ են հասկանում, որ իրենց իշխանության վարկանիշը զրոյական է, որ իրենք գործնականում կորցրել են իշխանությունը, իսկ որ ամենից վատն է իրենց համար՝ կորցրել են օրակարգ ձևավորելու հնարավորությունը: Հենց միայն այն, որ այս օրերին նորից հիշել են փոշեկալած արարները «ժողվարչապետության» մասին, ինքնին խոսում է այն մասին, որ այսօր, ուզենք թե չուզենք, ընդունենք թե չընդունենք, օրակարգ թելադրում է Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը:
Ընդ որում, օրակարգ՝ նաև այս պահի իշխանությունների համար: Այսինքն, իշխանություններն իրենց քայլերով բացահայտ մատնում են, որ «ամեն ինչ OK» չէ: Թե բա՝ շարժումը մարում է, շարժումից իշխանություններն անհանգստացած չեն: Այդ դեպքում այս ամբողջ թատրոնն ինչի՞ համար է...
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Արցախը պետք է դառնա մեր նոր Առաքելությունը: Հակառակ դեպքում կկորցնենք պետականության մնացած բեկորները:
Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ:
1. Ձևավորել այնպիսի իշխանություն, որն ունակ կլինի բալանսավորել ազգայինի ու գլոբալի միջև, ճիշտ կընթերցի աշխարհաքաղաքական կոդերն ու երկարաժամկետ քաղաքական կամք կդրսևորի:
2. Անցնել նախագահական համակարգի:
3. Համայն հայության ռեսուրսի գույքագրում անցկացնել: Գնահատել՝ քանի հեղինակավոր բժիշկ ու գործարար, ինժեներ ու գիտնական, քաղաքական գործիչ ու ժուրնալիստ ունենք աշխարհում: Կոնսոլիդացնել նրանց մեկ գաղափարական առանցքի շուրջ: Ստեղծել գլոբալ հայկական ցանց: Լոբբիստական ցանց:
4. Ձևավորել խորքային պետություն, որի առկայության դեպքում կարող են փոխվել քաղաքական դեկորացիաներն ու դերակատարները, բայց պետության զարգացման վեկտորը կմնա նույնը:
5. Սահմանել հայի քաղաքական ու քաղաքացիական ինքնության սահմաններն ու քաղտեխնոլոգների, սոցիալական հոգեբանների ու սոցիոլոգների միջամտությամբ ներդնել այն հասարակական գիտակցության մեջ: Դառնալ քաղաքական ազգ:
6. Սահմանել պետության զարգացման առնվազն 30 տարվա ճանապարհային քարտեզ: Հստակ չափորոշիչներով ու առանց պաթոսային լիրիզմի: Հավատալ, որ եթե գրագետ ու համակարգված աշխատենք, ապա ճանապարհի վերջում կարող ենք ունենալ կրկին ազատագրված Արցախ ու կայուն Հայաստան:
7. Խորապես զարգացնել կիրառական ադրբեջանագիտությունը: Ստեղծել համապատասխան գիտահետազոտական կենտրոններ ու կրթական ծրագրեր: Ուսումնասիրել թշնամու 30 տարվա փորձը, զննել նրան խոշորացույցի տակ, ինչպես նա է մեզ զննում:
8. Բանակը զարգացնելու հետ մեկտեղ սովորել վարել հիբրիդային պատերազմներ՝ ՛՛խելացի ուժի՛՛ կիրառմամբ: Այս նպատակով նախևառաջ արմատական ռեֆորմներ իրականացնել երկրի ուժային ու դիվանագիտական համակարգերում:
Հ.Գ. Ժողովրդից պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ: Ուղենիշները պետք է սահմանի էլիտան ու ստիպի ժողովրդին համապատասխանել դրանց: Եթե պետք է՝ կոշտ կերպով ստիպի՝ ՛՛գիրքը գլխին տալով՛՛: Գիտեմ, շատերը կնեղվեն այս խոսքերից: Բայց մենք արդեն այն կետում ենք, երբ անձամբ իմ քաղկոռեկտությունը սպառվել է»:
Տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում անկայունության կհանգեցնի, հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերն՝ Ալևի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է IRNA-ն։
Մոհբերն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պետք է ապահովվեն տարածաշրջանի երկրների միջև համագործակցության միջոցով՝ կրկնելով նախագահ Ռաիսիի մեկնաբանությունները, որն ասել է, որ սիոնիստական ռեժիմն իրականում ՆԱՏՕ-ի մաս է կազմում, եւ նման օտարերկրացիների հայտնվելը տարածաշրջանում կհանգեցնի Կովկասում անկայունության, - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում քննարկվել են Իրանի տարածքով Նախիջևանը և Ադրբեջանի հիմնական տարածքին կապող ճանապարհատրանսպորտային գծի ստեղծման աշխատանքները:
Անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են մեզ ասում, որ ուժեղացրեք ճնշումը, որպեսզի կարողանանք միանալ Սրբազանի ղեկավարած շարժմանը։
Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, հուսալիորեն և շատ պրագմատիկ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը նշել է, որ Ադրբեջանում կա մոտ 300 դպրոց, որտեղ երեխաներին ռուսերեն են դասավանդում։
«Նախագահ Իլհամ Ալիևը մեծապես աջակցում է երկրում լեզվի ուսուցմանը։
Սա նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն պետք կլինի Ադրբեջանի քաղաքացիներին։ Ինչի՞ համար, որպեսզի զարգացնի երկկողմ կապերը, և դրանք զարգանում են»,- ասել է Պուտինը։
Տուգանք՝ նվագելու համար․
Շրջիկ երաժիշտները կլքե՞ն Երևանի կենտրոնը
Մանրամասները՝ տեսանյութում
Չէ, ի՞նչ հատուկ գործողություն, ի՞նչ սպեցօպերացիա.
Սրբազանը՝ վաղվա անելիքների մասին
ՔՊ-ն ամենազզվելի պիտակներով է Արևմուտքին ներկայացնում Սրբազանի շարժման բովանդակությունը.
Վահագն Մելիքյան
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում