Ինստագրամի ռեկորդակիր ձվի նոր բացահայտումները

Ձուն հնարավոր է, որ կապ ունենա Hulu ծառայության հետ

Ինստագրամի լայքերի թվով ռեկորդակիր ձուն հնարավոր է, որ կապ ունենա Hulu հոսքային ծառայության հետ, որը Netflix- ի մրցակիցն է: Այս մասին գրում է Deadline-ը:

Ըստ թերթի Hulu-ն առնվազն կարող էր դառնալ այս նախագծի առաջին հովանավորը: Ընկերությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Ինչպես նշվում է, այս պահին դեռ հստակ տեղեկատվություն չկա, թե ով է ինստագրամյան այդ էջի հետևում, որտեղ և տեղադրվա է ձվի նկարը:

Hulu-ի հեղինակային ծառայության 60%-ը պատկանում է  Disney-ին, 30%-ը Comcast-ին և 10% WarnerMedia-ին:

Նշենք նաև, որ էջում ներբեռնվել է ևս մեկ ձվի նկար:

Այս մասին հայտնում է gazeta.ru-ն