Եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, ես կենթարկվեմ այդ որոշմանը. Վանեցյան

Եթե ԱԱԾ ղեկավարը կլինի քաղաքական գործիչ, ուզի, թե չուզի, փորձելու է առաջ տանել իրենց քաղաքական ուժին

«Եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, ես կենթարկվեմ այդ որոշմանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Վերջինս նշեց, որ նախարարը քաղաքական պաշտոն է. «Եթե ԱԱԾ ղեկավարը կլինի քաղաքական գործիչ, ուզի, թե չուզի, փորձելու է առաջ տանել իրենց քաղաքական ուժին»: 

Հարցին, թե այդ դեպքում ԶՈւ-ն եւս ունի նախարար, ուրեմն նույնպես քաղաքականացված է, նա պատասխանեց. «Բանակն ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի ղեկավարը հանդիսանում է ԶՈՒ ԳՇ պետը, իսկ պաշտպանության նախարարը իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները»: