ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
«ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին ստուգելու համար: Վարույթի վերջնարդյունքի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը հավելյալ հայտարարություն կտարածի»,- գրել է նա:
0Comments