Չեմ բացառում, որ կարող են լինել նաև 150 % պարգեւավճար ստացած մարդիկ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Ո՞վ ասաց, որ 100 տոկոսից ավելի պարգեւավճար չեն կարող ստանալ: Խնդիրն այլ է, եթե մենք խոսում ենք աշխատավարձի ֆոնդի վերաբաշխման մասին որպես պարգեւատրում, ապա այո, այստեղ 100 տոկոսը չի կարող անցնել: Եթե խոսում ենք հստակ պլանավորված պարգեւատրման ֆոնդի մասին եւ դրա վերաբաշխման, ապա պարգեւատրման ֆոնդը կարող է նախատեսված լինել 500 տոկոսի եւ 500 տոկոս էլ բաշխվեր»,- նշել է փոխքաղաքապետը:
0Comments