ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի:
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 միլիոն դրամ գրավի դիմաց, սակայն դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ քրեական դատարանում:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
0Comments