Գևորգ Մուրադյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Նրա թեկնածությունն առաջ քաշեց Կառավարության կողմից հոգաբարձուների խորհրդի անդամ առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 9-րդ նիստում միաձայն նախագահ ընտրեց Գևորգ Մուրադյանին:

Հունվարի 22-ին տեղի ունեցած նիստում նրա թեկնածությունն առաջ քաշեց Կառավարության կողմից հոգաբարձուների խորհրդի անդամ առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը:

Գևորգ Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային երեւույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ու ԳՀ լաբորատորիաների քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման ԳՀ լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, «Մետրիկա» ՍՊԸ հիմնադիրը: