«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հավատարիմ կադրերը հեռանում են համակարգից՝ նախընտրելով զբաղվել փաստաբանական գործունեությամբ, քան լինել համակարգում: Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը:
Չնայած Արթուր Ղաբարյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հետ խնդիր չի ունեցել, սակայն, կոմիտեում տարածված լուրերի համաձայն, նա Աղվան Հովսեփյանի հավատարիմ կադրերից մեկն էր և դժվար թե նա կարողանար աշխատել Հայկ Գրիգորյանի հետ: Չի բացառվում, որ Արթուր Ղամբարյանի հրաժարականից հետո այլ հրաժարականներ ևս լինեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Աղվան Հովսեփյանի հավատարիմ կադրերը հեռանում են համակարգից
Նրանք նախընտրում են զբաղվել փաստաբանական գործունեությամբ
0Comments