Երեք տրանսպորտային նախագծերի իրականացման համար Եվրահանձնաժողովը պատրաստ է ընդհանուր 1,1 միլիարդ եվրոյով սատարել Ադրբեջանին ։
Պլանի մեջ մի շարք կետեր են ընդգրկված, որոնք են` Ալյատ ավանում ազատ առեւտրի գոտու և հինգ լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, ինչպես նաեւ՝ «Արեւելք-Արեւմուտք» երկաթուղու արդիականացումը։ Առաջին երկու նախագծերը կֆինանսավորվեն պետական-մասնավոր գործընկերության, իսկ երրորդը՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հաշվին։
Նշվում է, որ ծրագրվում է աջակցություն ցուցաբերել նաեւ Արեւելյան գործընկերության մյուս երկրներում իրականացվող նախագծերին։ Բոլոր նախագծերի իրականացման համար կպահանջվի մոտ 13 միլիարդ եվրոյի ներդրում եւ նախատեսվում է ընդհանուր առմամբ 4800 կմ ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների, 6 նավահանգիստների եւ 11 լոգիստիկ կենտրոնների շինարարություն։
0Comments