Ռուսաստանի Հեռավոր Արևելքում բախվել են Սու-34 տեսակի երկու կործանիչ, միջադեպը տեղի է ունեցել Ամուրի Կոմսոմոլսկում, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը:
Տեղեկության համաձայն ինքնաթիռներն անհետացել են ռադարների էկրանից թռիչքի ժամանակ: Դրանք բախվել են օդում: Սու-34-ներից մեկն ընկել է ծովը, երկրորդի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Օդաչուներն ինքնանետվել են և ողջ են:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
0Comments