ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում գտնվող մզկիթներից մեկի ուղղությամբ` ոչնչացնելով այնտեղ տեղակայված «Իսլամական պետության» հրամանատարական շտաբը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Գործակալությունը հայտնել է, որ զինյալները գտնվել են Ալ-Սաֆաֆիա գյուղի մզկիթում:
««Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է խախտել զինված հակամարտության մասին օրենքը և օգտագործում է օրենքով պաշտպանված շենքերն ու շինությունները, օրինակ, հիվանդանոցներն ու մզկիթները, ինչի հետևանքով այդ օբյեկտները կորցնում են իրենց կարգավիճակը», - ասված է միջազգային կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, Սիրիայի զինված ուժերը Մանբիջում ոչնչացրել էին ահաբեկչի, որի մոտ եղել էր պայթուցիկ սարք և որը նա պատրաստվում էր գործի դնել:
Ոչնչացվել է սիրիական մզկիթում տեղակայված ԻՊ-ի հրամանատարական շտաբը
Հարվածները հասցրել է ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան
0Comments