«Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմերի աստղ, դերասան Հյու Գրանտը Twitter-ում փորձել է դիմել չարագործներին, ովքեր ավտոմեքենայից գողացել են նոր ֆիլմի սցենարը։ Դերասանը նրանց խնդրում է վերադարձնել գողացված թղթերը:
«Եթե գոնե մի փոքր շանս կա, որ ինչ-որ մեկը գիտի՝ ով է կոտրել ավտոմեքենաս ու գողացել պայուսակը, խնդրում եք, փորձեք նրանց համոզել վերադարձնել գոնե սցենարը»,- գրել է նա;
Բրիտանացին հայտնել է, որ սցենարի վրա աշխատել է շաբաթներ շարունակ։ Գրանտը նաեւ նշել է, որ գողացված պայուսակում կարող են լինել նրա երեխաների բժշկական քարտերը:
Հրապարակման մեկնաբանություններում շատերը կարեկցանք են հայտնել Գրանտին եւ համոզմունք արտահայել, որ գողացվածը կգտնվի:
0Comments