Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կրքոտ կերպարում։ Հրապարակված կադրում Լիլին դեղին երանգի լողազգեստ, որը ընդգծել է նրա փարթամ կազմվածքը։ Լիլին մեկնաբանություն չի թողել, սակայն նրա հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մորտոն սեւ հագուստ էր կրում՝ տոպ եւ շրջազգեստ։ Մորտոն պատկերված էր քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին, իսկ կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով։ «Մարդը, որն ուրախանում է մյուսների երջանկությամբ, միշտ երջանիկ կլինի»,- մեկնաբանություններում գրել էր նա՝ նշելով, որ կադրերն արվել են 2018թ.-ին։
0Comments