ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մտադիր չէ հրաժարվել մանդատից: Այս ասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց նա:
Վերջինս նշեց, որ իր բացակայությունների վերաբերյալ այժմ էլ համապատասխան տեղեկանքները կներկայացնի, իսկ քաղաքացիներն իրենց ուժին են ձայն տվել:
«Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես պարապ լինեմ՝ չգամ, դա ուրիշ հարց, բայց ես հազար ձևի գործերով զբաղված եմ, որ լիարժեք բոլորը հասցնում ենք»,- ասաց Ծառուկյանը:
Անդրադառնալով ընդդիմություն լինելու-չլինելու խնդրին Ծառուկյանը հայտարարեց.
«Այսօր ԲՀԿ-ն ժողովրդի ձայն է խորհրդարնում»:
Ըստ նրա՝ իրենք հետևողական են լինելու, որ այն ծրագրերը, որ ներկայացրել են քարոզարշավի ժամանակ, այժմ բարձրաձայնեն ԱԺ-ում:
0Comments