ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին:
Վերջինս նշեց, որ Արամ Սիոնյանն երևույթների մասին խոսել է՝ խեղաթյուրելով ամբողջ փաստերը
«Արամ Սիմոնյանն ասում է, որ Հանրապետական կուսակցությունից է դրա համար քաղաքական հետապնդում է իրականացվում: Ուրեմն կլինեն Հանրապետական կուսակցությունից, «Իմ քայլը» կուսակցությունից, թե որևէ այլ կուսակցությունից, բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն: Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող, իրականությունից կտրված, ընդհանրապես մեր ասածի հետ կապ չունեցող հայտարարություններ էր անում: Ամենամեծ մանիպուլիացիաներից մեկը հետևյալն է` նա ասում է, որ մենք 9 մլրդից ավել գնումներ ենք ստուգել, դա սուտ է: Մենք ստուգել ենք 2.5 մլրդի գնումներ»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Սոցիալական ոլորտի վերահսկման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն էլ նշեց, որ ապացույցները հրապարակվում են բացառապես ԵՊՀ ռեկտորի հայտարարություններին ի պատասխան եւ առանց մանրամասների եւ անունների տրամադրման` հաշվի առնելով առեւտրային եւ այլ գաղտնիքներ, նշել է վարչության պետի պաշտոնակատարը։
Սիմոնյանի կողմից արձանագրված փաստերից մեկը շինարարական աշխատանքների անցկացման մրցույթն է: Ադյանի խոսքերով, հետազոտության արդյունքում պարզվել է, որ մրցույթին մասնակցել են ընկերություններ: Նրանցից 8-ը համեմատաբար ցածր գնով նախահաշիվներ են ներկայացրել, դրանցից մեկը` ավելի բարձր գնով: Չգիտես ինչու հաղթող է ճանաչվել հենց այս ընկերությունը: Միեւնույն ժամանակ պարզվել է, որ այլ ընկերություններից հրաժարվելու մասին որոշումն անհիմն է եղել: Պարզվել է նաեւ, որ հաղթող ընկերությունն իրականում ստեղծվել է հատուկ ԵՊՀ -ի համար աշխատելու նպատակով: Բացահայտված են փաստեր, որոնք խոսում են գերշահույթի եւ հավելումների մասին:
«Արամ Սիմոնյանը ստում է եւ ապատեղեկատվություն տարածում: Հաղթող է ճանաչվել այն ընկերությունը, որը չէր կարող հաղթել», – նշեց Ադյանը:
Նրա խոսքերով, երկու ամիս հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պայմանագրի արժեքը մեծանում է: Դա հիմնավորվում էր պայմանագրի դրույթով, սակայն դա հակասում է կառավարության առկա որոշմանը, համաձայն որի, նման դրույթներ կարող են կիրառվել ավելի քան երեք տարի աշխատող պայմանագրերի նկատմամբ: Բացի դրանից 45 անվտանգության աշխատակիցներից ոչ մեկը որակավորում չի ունեցել՝ թեեւ դա նախատեսված է օրենքով:
Այնուհետև բանախոսները տեղեկացրեցին, որ այժմ ստուգումներ են կատարվում Բժշկական համալսարանում:
0Comments