ԼՀԿ նախագահն Էդմոն Մարուքյանն է, իսկ քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը

Քիչ առաջ ավարտվել է խմբակցության նիստը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Այս մասին Tert.am-ին հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստը քիչ առաջ է ավարտվել, որի ընթացքում 4 որոշում է ընդունվել: 

«Առաջինը՝ ընդունվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքային ընդհանուր սկզբունքները, պատգամավորի իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև փորձագետների և օգնականների իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց Անի Սամսոնյանը:

Երկրորդ որոշմամբ միաձայն խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը: «Եվ չորորդ որոշումը բոլորիդ հայտնի փոխխոսնակի որոշումն է, Մանե Թանդիլյանի արձանագրությունը ստորագրված է»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, պատգամավորներին հանձնվել են իրենց մանդատները: