Որոշիչ օր Քոչարյանի համար

Հունվարի 9-ին, ժամը 14։00-ին կշարունակվի դատաքննությունը

Վաղը՝ հունվարի 9-ին, ժամը 14։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կշարունակվի ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ դատաքննությունը։

Հիշեցնենք, որ տարվերջին դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը: