Լա Մանշի նեղուցով մեծ թվով գաղթականներ են փորձում ներխուժել Մեծ Բրիտանիա

Նոյեմբերի սկզբից առնվազն 220 մարդ փորձել է նման ճանապարհով մուտք գործել երկիր

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սադժիդ Դժավիդը անօրինական գաղթականների՝ Լա Մանշի նեղուցը փչովի նավերով անցնելը և այդպիսով Մեծ Բրիտանիայում հայտնվելը «խոշոր պատահար»  է անվանել, գրում է BBC-ն:

Նոյեմբերի սկզբից առնվազն 220 մարդ փորձել է նման ճանապարհով մուտք գործել Մեծ Բրիտանիա:

Այդ փորձերը չեն դադարել նաև սուրբծննդյան օրերին. դեկտեմբերի 25-ին 40 մարդ Ֆրանսիայի տարածքից երկիր է մտել 5 նավով:

Բրիտանիայի ներքին գործերի նախարարը կոչ է արել իր գործընկերներին քննարկել իրադրությունը և նշել է, որ այս ամենի  հետևանքով կարող են մարդիկ  զոհվել: