Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:
Մեկնարկած հանդիպման ժամանակ Պուտինն, առաջին հերթին, Լուկաշենկոյին առաջարկել է «ստուգել ժամանակը»:
«Ստուգենք ժամանակը, թե ինչպես է սկսվում, ավելի ճիշտ, ինչպես է շարունակվում աշխատանքն այն ուղղություններով, որի շուրջ պայմանավորվել էինք աշխատել»,- ասել է Պուտինը:
Իր հերթին, Լուկաշենկոն հաստատել է, որ միջպետական աշխատանքային խումբը, որի ստեղծման մասին պայմանավորվել էին նախորդ հանդիպման ժամանակ, կձևավորվի և պատրաստ կլինի աշխատել ամանորյա տոներից հետո:
Նշենք, որ հանդիպում անցկացնելու մասին կողմերը պայմանավորվել էին դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:
0Comments