Ճապոնիայում 2 մարդ մահապատժի է ենթարկվել: Դատապարտյալների մահվան մասին դատավճիռներն արդարադատության նախարար Տակասի Յամասիտայի հրամանով ի կատար են ածվել այսօր վաղ առավոտյան, գրում է korrespondent.net-ը:
Հայտնի է, որ մահապատիժն իրականացվել է կախաղանի միջոցով, մահապատժի ենթարկվածների անունները չեն հրապարակվում:
Աղբյուրը նկատում է, որ անցած 2018 թվականի ընթացքում Ճապոնիայում կախաղան է բարձրացվել 15 մարդ, ավելի շատ թվով դատապարտյալներ դեռ սպասում են մահապատժի իրագործմանը:
Ճապոնիայում երկու մարդ մահապատժի է ենթարկվել
Իրականացվել է կախաղանի միջոցով
0Comments