Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցույցեր են: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Այստեղ հազարավոր ցուցարարներ բողոքում են կառավարության որդեգրած քաղաքականությունից և կենսապայմաններից: Բողոքի ցույցերը ցրելու համար քաղաք են ուղարկվել զրահապատ մեքենաներ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարների և զինվորականների բախումներից հետո վերջիններիս հաջողվել է ցրել ցույցը:
Ցույցերին մասնակցել են նաև Լիբանանի Կոմունիստական կուսակցության անդամները:
0Comments