Ինդոնեզիայում Զոնդի նեղուցում առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է մինչեւ 281-ի: Այս մասին հայտնում է Straits Times-ը:
Տուժածների թիվը հասել է մինչեւ 1016-ի, 57 մարդ համարվում է անհայտ կորած:
Ավելի վաղ պաշտոնյան հայտնել է, որ տեղի ավելի քան 4.4 հազար բնակիչ ստիպված է եղել լքել տները: Բացի այդ, ցունամիի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել է ավելի քան 520 տուն:
Հիշեցնենք, որ ցունամին Ինդոնեզիայի արևմտյան ափամերձ շրջաններին հարվածել էր դեկտեմբերի 22-ին՝ տեղական ժամանակով 21:27 րոպեին:
Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 281-ի
57 մարդ համարվում է անհայտ կորած
0Comments