«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ որոշում կայացրեց դադարեցնել ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը:
Համաձայն որոշման՝ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով:
Համաներման վերաբերյալ դատարանը վերջնական որոշում կկայացնի, երբ դրա վերաբերյալ կարծիք հայտնեն գործով բոլոր տուժողները։
0Comments