75-ամյա քաղաքացուն պատժել են՝ ստիպելով նրան կարդալ Էրդողանի մասին բոլոր գրքերն ու ներկայացնել դրանց սեղմագիրը

Քաղաքացին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել

Թուրքիայում 75-ամյա քաղաքացուն պատժել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար՝ ստիպելով նրան կարդալ Էրդողանի մասին բոլոր գրքերն ու ներկայացնել դրանց սեղմագիրը: 

Թուրքական «Բիրգյուն» պարբերականի հաղորդմամբ, Ստամբուլի Մալթեփե շրջանի բնակիչ Ալի Շահինը, ըստ մեղադրանքի, տեղի սրճարաններից մեկում բացված զրույցի ժամանակ քննադատական արտահայտություններ է իրեն թույլ տվել նախագահ Էրդողանի հասցեին: Դրանից որոշ ժամանակ անց սրճարան են մտել ոստիկաններն ու տարել 75-ամյա քաղաքացուն հարցաքննության:

Շահինը վերհիշել է, որ մինչ այդ սրճարանում անծանոթ մի անձ է շրջել, որին նա չի ճանաչում: 

Քաղաքացին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և նշել է, որ ինքը նախագահին չի վիրավորել: