Լոս Անջելեսի «Սթեփլս Սենթր» դահլիճում կայացած «Գրեմմի-2019» մրցանակաբաշխությունը հարուստ էր բազմաթիվ դիտարժան պահերով, որոնց շարքում, հատկապես առանձնացել է այն պահը, երբ շոուի ժամանակ անսպասելիորեն բեմ է դուրս եկել երկրի նախկին առաջին տիկին Միշել Օբաման:
Daily Mail-ի փոխանցմամբ երկրպագուները սկսել են բղավել ու օդային համբույրներ ուղարկել տիկին Օբամային, որը բեմ է դուրս եկել՝ Լեդի Գագայի, Ջենիֆեր Լոպեսի, Ջադա Փինքեթ Սմիթի ու Ալիշիա Քիսի ուղեկցությամբ:
Միշել Օբաման պատմել է, թե ինչպես է երաժշտությունը կյանքի տարբեր փուլերում օգնել իրեն:
«Երաժշտությունն ինձ միշտ էլ օգնել է պատմել իմ պատմությունը, և գիտեմ, որ այս ճշմարտությունը հատուկ է այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդու: Երաժշտությունը մեզ օգնում է աշխարհի հետ կիսվել մեր ունեցածով, արժանապատվությամբ, ցավերով, հույսերով ու ուրախություններով: Այն օգնում է լսել մեկս մյուսիս»,-ասել է նա:
0Comments