Ֆրանսիական «L’Equipe» պարբերականը հրապարակել է եվրոպական հինգ գլխավոր ֆուտբոլային առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը: Ցանկը գլխավորում է «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին, երկրորդ տեղում «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն է, իսկ եռյակը եզրափակում է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը:
1. Լիոնել Մեսսի, «Բարսելոն»` 8,3 մլն եվրո
2. Քրիշտիանու Ռոնալդու, «Յուվենթուս»` 4,7 մլն
3. Անտուան Գրիզման, «Ատլետիկո»` 3,3 մլն
4. Նեյմար, ՊՍԺ` 3.06 մլն
5. Լուիս Սուարես, «Բարսելոն»` 2,9 մլն
6. Գարետ Բեյլ, «Ռեալ»` 2,5 մլն
7. Ֆիլիպե Կոուտինյո, «Բարսելոն»` 2,3 մլն
8. Ալեքսիս Սանչես, «Մանչեսթեր Յունայթեդ»` 2,28 մլն
9. Կիլիան Մբապե, ՊՍԺ` 1.73 մլն
10. Մեսուտ Օզիլ, «Արսենալ», 1,6 մլն
0Comments