Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցանկանում է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո զբաղվել մարզչական գործունեությամբ:
«Ես կցանկանայի ապագայում դառնալ մարզիչ: Ես սիրում եմ խորհուրդներ տալ թիմակիցներիս: Նաեւ սիրում եմ թիմի ավագի եւ առաջատարի պատասխանատվությունը, որը կրում եմ:
Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանին, ապա «Ռեալը» շարունակում է պայքարը երեք մրցաշարերում, եւ մենք գիտենք, որ կարող ենք հասնել մեր լավագույն մարզավիճակին, եթե լավ խաղանք»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Իսպանիայի առաջնության 22 տուրից հետո «Ռեալը» 42 միավորով երրրորդ տեղում է: Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում նրանք փետրվարի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնեն «Բարսելոնայի» հետ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը հոլանդական «Այաքսն» է լինելու:
0Comments